Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի, 2020 N 35

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի` 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 31.03.2020թ. N 706-Ա, 03.04.2020թ. N 788-Ա, 06.04.2020թ.  N 823-Ա, N 822-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 3-ին, 5-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

 

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը`

1) «ՍԻԹԻ» ՍՊԸ` ք. Երևան, Բագրատունյաց 5/3.

2) «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ԱՁ` ք. Իջևան, Անկախության 67/Ա.

3) «ՖՐԵՇ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` ք․ Իջևան Երևանյան 1.

4) «ԳԵՂԵՑԻԿ ՋԻԼԱՎՅԱՆ» ԱՁ` ք. Ստեփանավան, Ստեփանավան-Լոռի Բերդ մայրուղու սկզբնամաս:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսավարող գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

09.04.2020 թ.

 

 

pin
Պարետ
09.04.2020
N 35
Որոշում