Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 1996 թ. թիվ 303

 

i

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի.

i

1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է):

/1-ին կետն ուժը կորցրել է 07.11.97 թիվ 517 որոշում/

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 76 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման վերնագրում և տեքստում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և տեքստում «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական» բառերը փոխարինել «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.05.1996
N 303
Որոշում