ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի, 2020 N 41
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի` 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 8-ի N 869-Ա, 2020 թվականի ապրիլի 13-ի N 907-Ա, N 908-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 9-ին և 13-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարոդներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «ԱԹԵՆՔ » ՍՊԸ` ք. Երևան, Շինարարների 12/2.
2) «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` ք. Երևան, Շինարարների 12.
3) «ԷՆ-ԷԼ-ԷՍ» ՍՊԸ` ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փող. 68:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարոդներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գերծունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
15.04.2020