Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

07.08.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.05.2020  -ից մինչեւ   07.08.2020  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 16-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանրային հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ, ինչպես նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ` հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան նշել տեղեկություններ (հովանավորություն):»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի (հովանավորության) վրա չի տարածվում հանրային հեռուստատեսությամբ գովազդի հեռարձակման համար սույն օրենքով սահմանված ժամանակային սահմանափակումը: Մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորի մասին տեղեկությունների հիշատակումը չպետք է գերազանցի տվյալ հաղորդման ընդհանուր տևողության 2,5 տոկոսը:»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.

«4.2. Հանրային հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ժամը 00:00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. ապրիլի 23
Երևան
ՀՕ-215-Ն

 

pin
ՀՀ 16.04.2020
N ՀՕ-215-Ն օրենք