ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 57
27 ապրիլի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի` 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի N 1100-Ա, N 1103-Ա, N 1099-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Հեղինե և Վարդան» ՍՊԸ` ք. Մարտունի, Մյասնիկյան 53.
2) «Արամ Կարապետյան» ԱՁ` ք. Մարտունի, Մյասնիկյան 40,42/2, 1-ին հարկ.
3) «Արայիկ Հարությունյան» Ա/Ձ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնք, Ա-10 թաղամաս, 1/26:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից
27.04.2020 թ.