Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 60

 

28 ապրիլի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի` 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի N 1088-Ա, N 1092-Ա, N 1132-Ա, 2020 թվականի ապրիլի 23- ի N 1143-Ա, 2020 թվականի ապրիլի 24-ի N 1165-Ա, 2020 թվականի ապրիլի 27-ի N 1195- Ա, N 1196-Ա, N 1207-Ա, N 1208-Ա, N 1209-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 26-28-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Սիթի» ՍՊԸ, ք. Երևան, Գարեգին Նժդեհ 13.

2) «Կալսի Բրազերս» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 44/1.

3) «Նարեկ Խաչատրյան» Ա/Ձ, ք. Երևան Օհանովի 29/9.

4) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, ք. Երևան, Տերյան 69.

5) «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Ամիրյան 23/1.

6) «Սոս Նազարյան» Ա/Ձ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 12/1.

7) «Ռոզա Կարապետյան» Ա/Ձ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 14/1.

8) «Վահագն Գրուպ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-Նովա 9/25, 26, 27.

9) «Զիմ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 166 8.

10) «Գագիկ Ստեփանյան» ԱՁ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 143 13-14:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից

28.04.2020 թ.

 

 

pin
Պարետ
28.04.2020
N 60
Որոշում