Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 17-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնի 43-րդ, 2.10-րդ բաժնի 1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«43. Լերմոնտովո Լերմոնտովո գյուղ
  Անտառաշեն գյուղ».

 

«1. Իջևան Իջևան քաղաք
  Ազատամուտ գյուղ
  Ակնաղբյուր գյուղ
  Աճարկուտ գյուղ
  Այգեհովիտ գյուղ
  Աչաջուր գյուղ
  Բերքաբեր գյուղ
  Գանձաքար գյուղ
  Գետահովիտ գյուղ
  Դիտավան գյուղ
  Ենոքավան գյուղ
  Լուսահովիտ գյուղ
  Լուսաձոր գյուղ
  Խաշթառակ գյուղ
  Ծաղկավան (Իջևանի շրջ.) գյուղ
  Կայան գյուղ
  Կիրանց գյուղ
  Սարիգյուղ գյուղ
  Սևքար գյուղ
  Վազաշեն գյուղ»:

 

 

i

Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնի 26-րդ, 2.10-րդ բաժնի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 20-22-րդ, 26-րդ, 28-րդ, 33-35-րդ, 37-րդ, 39-րդ, 57-59-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 3. Օրենքի 16.32-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված 16.32
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Լերմոնտովո համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գուգարք համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Մարգահովիտ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Շահումյան համայնքին:»:

 

i

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.54-րդ հոդվածով.

 

«Հոդված 18.54. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.54-ում:»:

 

i

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.54-րդ հավելվածով.

 

«Հավելված 18.54
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Իջևան համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բերդ համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Դիլիջան համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Նոյեմբերյան համայնքին:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 16.13-րդ, 18.2-րդ, 18.3-րդ, 18.5-րդ, 18.6-րդ, 18.8-րդ, 18.14-րդ, 18.15-րդ, 18.17-րդ, 18.19-րդ, 18.24-18.26-րդ, 18.28-րդ, 18.29-րդ, 18.45-18.47-րդ հոդվածները և հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. ապրիլի 29
Երևան
ՀՕ-227-Ն

 

pin
ՀՀ 17.04.2020
N ՀՕ-227-Ն օրենք