Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 17-ին

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը ներկայացնում է նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` լիցենզիա ստանալու համար դիմելու օրվան նախորդող հինգ օրվա դրությամբ:»:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

 

«Հոդված 28.1. Լիցենզավորված անձի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք ներկայացնելը

 

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխման պետական գրանցումից հետո` 14 օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել հանձնաժողովին` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզավորված անձի կողմից նույն մասով սահմանված կարգով հանձնաժողովին տեղեկատվություն (այդ թվում` քաղվածք) չտրամադրելն առաջացնում է նախազգուշացում:

3. Հանձնաժողովի կողմից, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, լիցենզավորված անձի նկատմամբ նախազգուշացման կիրառման վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում, լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը (այդ թվում` քաղվածքը) հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև տեղեկատվություն ներկայացնելը, բայց ոչ ավելի, քան լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 20 օրով, որի ընթացքում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստացած անձինք պարտավոր են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքը ներկայացնել հանձնաժողով սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ կիրառվում է պատասխանատվություն` սույն օրենքի 28.1-ին հոդվածին համապատասխան:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. ապրիլի 30
Երևան
ՀՕ-233-Ն

 

pin
ՀՀ 17.04.2020
N ՀՕ-233-Ն օրենք