Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 62

 

2 մայիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի` 2020 թվականի ապրիլի 17-ի N 1033-Ա, 2020 թվականի ապրիլի 20-ի N 1064-Ա, 2020 թվականի ապրիլի 22-ի N 1127-Ա, 2020 թվականի ապրիլի 27-ի N 1205-Ա, 2020 թվականի ապրիլի 29-ի N 1217-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 28-ին և 29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

 

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Բիդեք» ՍՊԸ, ՀՀ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի 1-ին փողոց 2/1.

2) «Ֆրոնտիկ Պեպանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ազատամարտիկների 78/11.

3) «Օպտիմ Պլյուս» ՍՊԸ, ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 52/43.

4) «Լուսինե Նազարյան» Ա/Ձ, ք․Կապան,Դ․Բեկի 8 շ.

5) «Ճամբարակ ՃՇՇՁ» ԲԲԸ, ք. Ճամբարակ, Գարդմանի 6:

 

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

 

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

 

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից

02.05.2020 թ.

 

 


 

 

pin
Պարետ
02.05.2020
N 62
Որոշում