Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 1996 թ. թիվ 308

 

i

ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության կառավարման կառուցվածքային բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկության «Հրազդանի ՋԷԿ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» դուստր ձեռնարկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել Հայաստանի Հանրապետության էներգետկայի նախարարության «Հրազդանի ՋԷԿ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» պետական ձեռնարկության.

բ) 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել ձեռնարկության կանոնադրությունը:

2. Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության մնացորդային ծավալների ճշտման և կառույցի շինարարության ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի որոշման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

   Ս. Կարապետյան                   - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

                                     (հանձնաժողովի նախագահ)

 

   Ս. Կոտոլիկյան                   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                                     (նախագահի տեղակալ)

 

   Հ. Հովհաննիսյան                 - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին

                                     տեղակալ

 

   Է. Աճեմյան                      - ՀՀ վարչապետի օգնական

 

   Ս. Հակոբյան                     - ՀՀ ֆինանսների նախարարության բաժնի պետ

 

   Ս. Երիցյան                      - ՀՀ էներգետիկայի նախարարության

                                     վարչության պետ

 

   Ֆ. Թադևոսյան                    - ՀՀ էներգետիկայի նախարարության

                                     վարչության պետ

 

   Ռ. Բորգան                       - Hill ընկերության Հայաստանի

                                     մասնաճյուղի ղեկավար

 

3. Հանձնաժողովին` նշված աշխատանքներն ավարտել մինչև 1996 թվականի հուլիսի 15-ը և ամփոփ արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 1996 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1996 թվականի պետական բյուջեով նախատեսված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության և դրան համապատասխան ֆինանսավորման ժամկետացանկերը` ապահովելով դրանց կատարումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.05.1996
N 308
Որոշում