Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ Ս ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվն անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2020 թվականի N 668-Լ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) փրկարարական ծառայության համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. մայիսի 7
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 30-ի
N 668-Լ որոշման

 

ՁԵՎ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների համազգեստի ընդհանուր ձևը:

 

2. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

2. Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան (նկար 1):

Փրկարարական ծառայության միասնական վահանաձև տարբերանշանը խորհրդանշում է փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE»: Կարվում է աջ թևքի վրա:

3. Ութաթև խորհրդանշան (նկար 2):

Ոսկեգույն, ներսը հավասարակողմ եռանկյունի խորհրդանշանը միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից և նշանակում է օգնություն երկրագնդի բոլոր ուղղություններով: Ութաթև խորհրդանշանի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը: Ութաթև խորհրդանշանը փակցվում է համազգեստի ուսադիրի վրա:

4. Կոճակներ (նկար 2):

Մետաղյա, կլոր, ոսկեգույն` 22 մմ և 14 մմ չափսերի` Հայաստանի Հանրապետության զինանշանով:

5. Քաղաքացիական պաշտպանության տարբերանշանը (նկար 2) կապույտ եռանկյունի է` նարնջագույն շրջանաձև հիմքի կենտրոնում` քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանի օրինակով:

6. Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, ձմեռային սվիտերների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:

7. Փրկարար ծառայության ստորաբաժանումների խորհրդանիշների ձևերը և նկարագրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

 

3. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

8. Տոնական գլխարկ (նկար 3):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, սև լաքապատ հովհարով, գլխարկաբոլորքին ոսկեգույն կոճակներով ամրացված զարդապարանով: Գլխարկահատակի և գլխարկաբոլորքի վերին եզրով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահուդից երիզ: Առջևի կենտրոնական մասում ամրացված է 80 x 54 մմ կոկարդ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանով: Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկաբոլոքին ամրացված են դափնետերևներ, իսկ կոկարդը` Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

9. Տոնական համազգեստի կիտել (նկար 4):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 մմ 4 ոսկեգույն Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակներով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 ծոցագրպան: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողներինը` ասեղնագործված տերևներ: Աջ թևին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր։

10. Տոնական վերարկու` ձմեռային:

Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածքից, լանջափեշերը կոճկվում են ոսկեգույն կոճակներով, ներքևի մասում 2 ներկարված գրպաններ` կափույրով, երկշերտ օձիքով և գոտիով, ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպան: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` հանովի կարակուլե օձիքով: Ուսադիրները` կարովի, մուգ փիրուզագույն, եզրագծերը կարմիր կամ նարնջագույն։ Աջ թևքին` փրկարար ծառայության թևքանշանն է, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

11. Տոնական համազգեստի տաբատ (նկար 4):

Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածքից, ներկարված 2 կողային գրպաններով, հետևի մասում մեկ գրպան` կափույրով: Կողային կարերում կարմիր մահուդից երիզներ: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

12. Տոնական վերնաշապիկ:

Սպիտակ գործվածքից, ծալովի օձիքով, ուղղահայաց ծալվածքով, կրծքամասում կոճակով, կափույրով և շերտակարով 2 վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով: Կոճկվում է կոճակներով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները սպիտակ` կարմիր եզրագծերով։

13. Տոնական համազգեստի փողկապ (նկար 5, 6):

Սև գործվածքից, ոսկեգույն ամրակով և զինանշանով:

14. Տոնական համազգեստի գոտի (նկար 4):

Դեղին գույնի մետաքսե գործվածքից, կոճկվում է 30 x 50 մմ արույրե ճարմանդով` վրան Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

15. Տոնական համազգեստի շարֆ:

Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածք` 125 սմ x 24 սմ չափսի:

16. Տոնական համազգեստի ձեռնոց:

Սպիտակ տրիկոտաժե գործվածքից, հնգամատնյա, երեսամասը դեկորատիվ կարագծերով:

17. Կանացի տոնական կիտել (նկար 4):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 մմ 3 ոսկեգույն կոճակներով: Ունի 2 վրադիր գրպաններ` կափույրներով: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողներինը` ասեղնագործված տերևներ: Աջ թևին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները` ոսկեգույն, եզրագծերը կարմիր։

18. Տոնական կիսաշրջազգեստ (նկար 4):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, մետաքսյա աստառով: Կիսաշրջազգեստը պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

19. Տոնական գլխարկ պիլոտկա (կանացի) (նկար 7):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, վերծալված եզրակարերը կարմիր մահուդե երիզով: Առջևի կենտրոնական մասում ամրացված է Փրկարար ծառայության կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանով կոկարդ, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցողների համար կոկարդը` Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

20. Տոնական երկարաճիտք կոշիկներ:

Սև գույնի, կիսալաքապատ բնական կաշվից: Ճտքերի վերին եզրերը կարմիր կաշվե եզրաքուղերով:

21. Սույն գլխով սահմանված տոնական համազգեստը կարող է հատկացվել նաև շքերթներում, զորահանդեսներում, հանդիսավոր երթերում ու նիստերում, պատվո պահակախմբի կազմում և այլ հանդիսավոր արարողություններում ընդգրկվող փրկարարական ծառայության ենթասպայից մինչև փրկարարական ծառայության շարքային կոչումներ ունեցող ծառայողներին, ինչպես նաև փողային նվագախմբի (փրկարարական ծառայող չհանդիսացող) երաժիշտներին:

 

4. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ, ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

24. Ամենօրյա համազգեստ` մուգ փիրուզագույն (նկար 8):

Կիսաբամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կոճկվում է շղթայով կամ կոճակով, ուսադիրները` հանովի: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ, առանց կափույրի, շղթայով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ամրացված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը` ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները` հանովի, համազգեստի գունավորմամբ։

Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

Կիսաշրջազգեստը` մետաքսյա աստառով, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

25. Ամենօրյա` մուգ փիրուզագույն համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ (նկար 17):

Բաճկոնը` ձմեռային տաք ներդիրով: Օձիքը` արհեստական մորթուց, մուգ կապույտ կամ սև գույնի (հանովի), որին ամրացված է հանովի գլխանոց: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը` ասեղնագործված դափնետերևներ: Առաջնամասում մշակված են վրադիր 2 գրպաններ` կափույրներով և կողային գրպաններ: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում կպչուն ժապավենի տեսքով:

Տաբատն աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով, ունի 2 ներկարված կողային գրպաններ և 2 կափույրով գրպաններ հետևի մասում: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

26. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)` կարճաթև և երկարաթև:

Բամբակյա գործվածքից, կապույտ կամ բաց շագանակագույն գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևին` Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:

27. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի կիսաբամբակյա ամառային գլխարկ (նկար 10): Փրկարարական ծառայության սպայական անձնակազմի համար:

Սև լաքապատ գլխարկահովհարով, առջևի կենտրոնական մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար` գլխարկաբոլոքը դափնետերևներով, կոկարդը` Հայաստանի Հանրապետության զինանշանը:

28. Ամենօրյա համազգեստի ամառային գլխարկ (կեպի և պիլոտկա)` մուգ փիրուզագույն (նկար 11, 12):

Կիսաբամբակյա գործվածքից, ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Փրկարար ծառայության խորհրդանշանը:

29. Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ` մուգ փիրուզագույն (նկար 14):

Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ականջակալները մշակված են արհեստական մուգ կապույտ կամ սև մորթուց, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար` գլխարկաբոլոքը դափնետերևներով, կոկարդը` Հայաստանի Հանրապետության զինանշանը:

30. Ձմեռային կարակուլե գլխարկ (նկար 15):

Կոշտ հովհարով, մորթե ականջակալներով, թասակը սև բնական կաշվից, միջնամասում կաշեպատ, 14 մմ չափսի կոճակով, որը կրում են փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ ունեցող ծառայողները: Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկի ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, մնացած դեպքերում` ԱԻՆ խորհրդանշանը։

31. Ամենօրյա կիտել-տաբատ:

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 ծոցագրպան: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողներինը` ասեղնագործված դափնետերևներ: Աջ թևին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները` կարովի, փիրուզագույն։

Տաբատը` մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածքից, ներկարված 2 կողային գրպաններով, հետևի մասում մեկ գրպան: Կողային կարերում կարմիր մահուդից երիզներ: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

Գլխարկը` մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, սև լաքապատ հովհարով, գլխարկաբոլորքին ոսկեգույն կոճակներով ամրացված զարդապարանով: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանն է: Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկաբոլորքին ամրացված են դափնետերևներ, իսկ կոկարդը` Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

32. Ամենօրյա վերնաշապիկ:

Կապույտ գործվածքից, ծալովի օձիքով, ուղղահայաց ծալվածքով, կրծքամասում կոճակով, կափույրով և շերտակարով 2 վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով: Կոճկվում է կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

33. Ամենօրյա համազգեստի փողկապ:

Փիրուզագույն գործվածքից, ոսկեգույն ամրակով:

34. Ամենօրյա համազգեստի ձմեռային երկարաթև սվիտեր:

Կապույտ գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը վրակարված են մուգ կապույտ կամ շագանակագույն գործվածքով:

Օձիքը` շրջանաձև բացվածքով:

35. Ամենօրյա համազգեստի ձմեռային անթև սվիտեր (ժիլետ):

Կապույտ կամ շագանակագույն գույնի կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը պատված են մուգ կապույտ կամ շագանակագույն գործվածքով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

36. Ձեռնոց` ամենօրյա:

Ամենօրյա ձեռնոց` փիրուզագույն կամ շագանակագույն խիտ բրդյա գործվածքից:

37. Ձմեռային երկարաթև սվիտեր` սև:

Սև գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

38. Ձմեռային անթև սվիտեր` սև (ժիլետ):

Սև գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

39. Կաշեգոտի` 50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

40. Քաղաքացիական պաշտպանության համազգեստի շապիկ (մայկա)` կարճաթև և երկարաթև:

Բամբակյա գործվածքից, բաց կանաչ գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևին` Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:

 41. Ամենօրյա համազգեստ` քողարկող (նկար 9):

Գործվածքի պատկերը թվային, կոճկվում է կենտրոնական կոճկվածքով` 5 կոճակօղակներով: Առաջամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ասեղնագործված է MES OF ARMENIA, իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին` ամրացված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը` ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ։

Տաբատի գործվածքի պատկերը թվային: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված 1 գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով:

42. Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ (նկար 18):

Գործվածքի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոճկվում է շղթայով և 6 կոճակօղակներով: Առաջնամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը: Բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղայան խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը` ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակին:

 Տաբատի գործվածքի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, մշակված գոտիով, աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված 1 գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով:

43. Ամենօրյա քողարկող համազգեստի գոտի:

Արտադրվում է տիսմայից և համազգեստի քողարկող կամ կանաչ գործվածքից: Գոտու երիզահանգույցը` մետաղյա ճարմանդով:

44. Ամենօրյա քողարկող համազգեստի ամառային գլխարկ (կեպի) (նկար 13):

Գործվածքի պատկերը թվային, կոշտ հովհարով, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

45. Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային գլխարկ (կեպի) (նկար 16):

Գործվածքի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոշտ հովհարով, սև գույնի մորթե ականջակալներով և ծոծրակամասով: Հովհարի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

46. Քաղաքացիական պաշտպանության կանաչ համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ:

Գործվածքը անջրաթափանց ծածկույթով, կոճկվում է շղթայով և 6 կոճակօղակներով: Առաջնամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ամրացված է Փրկարար ծառայության թևքանշանը: Ձախ դիմային գրպանի կենտրոնում ամրացվում է Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանման խորհրդանշանը: Բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն կոչում ունեցող ծառայողներինը` ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով` ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում:

Տաբատի գործվածքը անջրաթափանց ծածկույթով, աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված մեկ գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով: Առաջնամասում մշակված են ծնկակալներ: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

47. Քաղաքացիական պաշտպանության կանաչ համազգեստի ձմեռային գլխարկ:

 Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ականջակալները մշակված են արհեստական մուգ կանաչ կամ սև մորթուց, իսկ բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար` գլխարկաբոլոքը դափնետերևներով, կոկարդը` Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ականջակալները մշակված են բնական մուգ կանաչ կամ սև մորթուց:

48. Քաղաքացիական Պաշտպանության կանաչ ամենօրյա համազգեստի լրակազմ: Համազգեստը բաղկացած է տաբատից, բաճկոնից և կեպիից: Գույնը մուգ կանաչ:

 Բաճկոնը` ունի ծալովի, ուղղանկյունաձև կանգունակով օձիք: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը` ասեղնագործված դափնետերևներ: Առաջամասում մշակված են 4 ծավալուն գրպաններ` կափույրներով, որոնցից երկուսը կրծքամասում, երկուսը առաջամասի կողային հատվածներում: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները: Աջ թևքին` ամրացված է ՓԾ թևքի տարբերանշանը, ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

 Տաբատը` ուղիղ ձևվածքով, առաջամասում կողային թեք ներկարված գրպաններով: Տաբատի կողային հատվածներում` ծնկամասից վերև, մշակված են ծավալուն (եռածալ) վրադիր գրպաններ` կափույրներով: Տաբատի ետևամասի աջ կողմում ներկարված է կափույրով գրպան: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

Կեպին` աստառով, կազմված կոշտ հովհարից, միջնամասից, կողամասերից և հատակից: Գլխարկաբոլորքի կենտրոնում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկաբոլորքին ամրացված են դափնետերևներ, իսկ կոկարդը` Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

49. Քաղաքացիական պաշտպանության համազգեստի ձմեռային երկարաթև սվիտեր:

Բաց կանաչ գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը վրակարված են մուգ կանաչ գործվածքով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

50. Քաղաքացիական պաշտպանության համազգեստի ձմեռային անթև սվիտեր (ժիլետ):

Բաց կանաչ գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը վրակարված են մուգ կանաչ գործվածքով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

51. Կոշիկ ամենօրյա:

Կարված է սև, բնական կաշվից:

52. Կիսաճտքավոր կոշիկ:

Կարված է սև, բնական կաշվից:

53. Ճտքավոր կոշիկ:

Բնական կաշվից, գույնը սև:

54. Ամենօրյա համազգեստ` սև գույնի (լրակազմ) - Համազգեստը բաղկացած է տաբատից, բաճկոնից, գլխարկից և մայկայից:

 Բաճկոնը` միալանջ, կոճկվում է կենտրոնական կոճկվածքով` սև գույնի երկկողմանի երիզաշղթայով: Օձիքը ծալովի, ուղղանկյունաձև կանգունակով: Բաճկոնի առաջնամասի կրծքավանդակի մասում ներկարված են 2 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի գրպանների կափույրների վրա կարվում են սև գույնի կպչուն ժապավեններ: Ձախ գրպանի կափույրի վրա տեղադրվում է սև գույնի` վրան սպիտակ թելով ասեղնագործված կրողի «ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ», իսկ աջ գրպանի կափույրի վրա` կրողի «ՊԱՇՏՈՆԸ» տարբերանշանը Աջ թևքին` ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը, որից 1 սմ ներքև ասեղնագործված է «ՀԱՅԱՍՏԱՆ» տարբերանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով` ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում:

Տաբատը` ազատթող փողքերով, առաջնամասում 2 կողային ներկարված գրպաններով, հետևի աջ կողմում ներկարված մեկ գրպանով:

Գլխարկը կազմված է ճակատամասից, գլխարկահատակից, լաքապատ հովհարից, կարգավորվող արհեստական կաշվից, ճակատափոկից և գլխարկաբոլորքից, որի վրա ոսկեգույն կոճակով ամրացվում է զարդապարան: Կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ պահեստազորի բարձրագույն սպայական կոչման դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Հովհարը հավաքովի է, սև գույնի, արտաքինից լաքապատ, իսկ ներսամասը` բարխաթե գործվածքից:

 Շապիկը (մայկա) սպիտակ գույնի, գործվածքը տրիկոտաժ, ուղիղ ձևածքով, կարճաթև, կլորավուն օձիքով` վզամասը մշակված տրիկոտաժե էլաստիկ մանժետով: Ձախ թևին ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:

55. Ձմեռային գլխարկ` սև:

Գույնը սև: Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ պահեստազորի բարձրագույն սպայական կոչման դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ականջակալները մշակված են արհեստական սև մորթուց:

 56. Ձմեռային բաճկոն և տաբատ` սև:

 Բաճկոնը` ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Օձիքը` արհեստական մորթուց, սև գույնի (հանովի), որին լայն ամրակներով ամրացված է հանովի գլխանոց: Բաճկոնը 2 կողային գրպաններով, ձախ թևի վրա կափույրով գրպան: Առաջնամասում մշակված են վրադիր 2 գրպաններ` կափույրներով: Ձախ գրպանի կափույրի վրա տեղադրվում է սև գույնի` վրան սպիտակ թելով ասեղնագործված կրողի «ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ», իսկ աջ գրպանի կափույրի վրա` կրողի «ՊԱՇՏՈՆԸ»: Աջ թևքին ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ ձախ թևքին` ՀՀ եռագույնը, որից 1 սմ ներքև` «ՀԱՅԱՍՏԱՆ» տարբերանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով` ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում:

 Տաբատն աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով, ունի 2 ներկարված կողային գրպաններ, 2 կափույրով գրպանների հետևի մասում, որոնք ամրացվում են կոճակով:

 

5. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

 59. Փրկարարի ձմեռային կոշիկներ:

Կաշվե, տաք ներդիրով կամ կիսասեզոնային:

61. Փրկարարի ձմեռային ժիլետ:

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` մուգ փիրուզագույն պոլիէթիլենից` էլաստիկ: 6 գրպանով` ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թիկունքին լուսարձակող ժապավեններով:

64. Մարտական հագուստ` հրակայուն, ջրակայուն` (նկար 20):

Բաղկացած է սաղավարտից, բաճկոնից, տաբատից, ժիլետից, ձեռնոցներից և ճտքավոր կամ կիսաճտքավոր կոշիկներից: Ջերմադիմացկուն գործվածքից, բաճկոնի մեջտեղի, ստորին, թևքերի, ինչպես նաև տաբատի ստորին հատվածներում լուսարձակող ժապավեններով: Բաճկոնի և տաբատի կողային հատվածներում երկուական ծավալուն գրպաններ` կափույրներով և մեկ կափույրով գրպան` կրծքավանդակի ձախ կողմում: Բաճկոնը կոճկվում է փակ շղթայով և կպչուն ժապավեններով, մեջքին գրված է «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»: Կոշիկները ջերմադիմացկուն և հարվածադիմացկուն, ռետինե բռնակներով:

 65. Մարտական պաշտպանիչ համազգեստը պետք է դիմակայի մինչև +300°C ջերմաստիճանի պայմաններում` ոչ պակաս 300 վայրկյան, իսկ դիմակայումը +400°C ջերմաստիճանով կոշտ մակերևույթի հետ շփվելու պայմաններում` ոչ պակաս 10 վայրկյան:

66. Երկարաճիտք կոշիկներ` հրակայուն, ջրակայուն:

Կոշիկի երեսացուն կազմված է ռետինե և գործվածքե շերտերից, որը միանում է տակացուին սոսնձվելու և վուլկանացման եղանակով: Տակացուն և քթամասն ունեն պողպատե միջադիրներ, որոնք ունեն անտիստատիկ պաշտպանվածություն էլեկտրական հոսանքից:

68. Փրկարարի ձմեռային կիսաբաճկոն:

Տաք ներդիրով, փակվող երկկողմանի երիզաշղթայով: Մորթե օձիքով, ամրակներով ամրացված հանովի գլխարկով: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը, ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ: Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով:

69. Թիկնոց-անձրևանոց:

Մուգ գույնի երանգավորումներուվ թվային պատկերով, անջրաթափանց արհեստական գործվածքից, գլխանոցով: Թիկնոցը կողքերից կոճկվում է սեղմակ կոճգամներով:

70. Զրահաբաճկոն` արտաքին կրման (նկար 23):

Զրահաբաճկոնը պողպատե զրահատարրերով պատյան է` կազմված դիմային և հետին մասերից, որոնք գործվածքե ինքնակպչուն ճարմանդներով և եռաժանի ամրակներով իրար են միանում ուսերի և կողային հատվածներում: Գործվածքե ծածկը պաշտպանական գունավորմամբ:

71. Ռազմական սաղավարտ (նկար 23):

Սաղավարտը կազմված է թափքից, կապարճե հիմքից, արժափոկերից: Սաղավարտն ականջախեցիների մասում լայնացած է, եզրերով ամրացված է ռետինե եզրագիծ: Թափքի գույնը` սև: Գործվածքե ծածկը և պատյանը պաշտպանական գունավորմամբ:

72. Աշխատանքային համազգեստներ /կոմբինեզոն/ (նկար 24):

 Բաղկացած է բաճկոնից, տաբատից և կեպիից, լուսարձակող ժապավեններով, ծալվող օձիքով, կոճկվում է կոճգամներով կամ շղթայով, առաջնամասում մշակված են գրպաններ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Բաճկոնի աջ թևքին` Փրկարար ծառայության թևքանշանն է, իսկ ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» տարբերանշանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Գործվածքի գույնը կարող է փոխվել` կախված օգտագործման նպատակից։

 Տաբատը` ուղիղ ձևվածքով, մշակված գոտիով, առաջամասում կողային թեք ներկարված գրպաններով: Տաբատի կողային հատվածներում, ծնկամասից վերև ծավալուն վրադիր գրպաններ, հետնամասի աջ կողմում` ներկարված գրպան: Փողկերին ունի լուսարձակիչ ժապավեններ:

Կեպին` աստառով, կոշտ հովհարով։ Գլխարկաբոլոքի կենտրոնում` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանի շրջանակաձև տարբերակը, հետնամասում` երկկողմանի մշակված պլաստմասե կարգավորիչ։

73. ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի «INSARAG»-ի համազգեստ (նկար 25):

Մուգ կապույտ գործվածքից, մեջքի, կրծքավանդակի և տաբատի ծնկնամասերում լուսարձակող ժապավեններով: Կրծքավանդակի կենտրոնական մասում ամրանում է կոչման տարբերանշան: Կրծքավանդակի ձախ կողմում` լուսարձակող ժապավենի վերնամասում ամրանում է արյան կարգի տարբերանշանը, իսկ աջ կողմում տարբերանշաններ` արյան կարգը և «Rescuer»: Մեջքին` լուսարձակող ժապավենից ներքև, և կեպիի կենտրոնական մասում գրված է «ARM USAR»:

74. Սակրավորի համազգեստ (նկար 26):

Բաղկացած է պաշտպանիչ բաճկոնից, տաբատից, անդրավարտիքից, ձեռնոցներից, լապտերով սաղավարտից և կոշիկներից: Համազգեստը զրահապատ` ապահովում է հակաբեկորային պաշտպանվածություն: Օդափոխության և սառեցման համակարգը թույլատրում է շրջակա միջավայրի +500С-ի պայմաններում աշխատել 30 րոպե: Սաղավարտն օժտված է ռադիոակուստիկ համակարգով: Տաբատն ունի հատուկ գրպան` ողնաշարի անատոմիական պրոյեգործվածքի համար:

75. Լեռնափրկարարի հանդերձանք` լրակազմ (նկար 27):

Բաղկացած է ձմեռային անջրանցիկ բաճկոնից, ճտքավոր կոշիկներից, գլխարկից, ականջակալից, թերմո շապիկից և ձեռնոցներից: Բաճկոնը` կապույտ գույնի, տաք ձմեռային ներդիրով, կոճկվում է կենտրոնական կոճվածքով` երկկողմանի երիզաշղթայով, առջևում` երկու կողային թեք գրպաններ, ունի օձիքին միացված խողովակաձև գլխանոց, ներսում` բացվածքի չափսը կարգավորող էլաստիկ պարան: Տաբատի-կոմբինեզոնն ունի միջադրված ջերմամեկուսիչ շերտ, կրկնակի փականներով ջրամեկուսիչ երիզաշղթաներ, երկու ներկարված կողային գրպաններ, գոտկատեղիի կենտրոնում երկու կոճգամներով: Գլխարկը` բալակլավա (պարանոցն ընդգրկող) տեսակի: Ձեռնոցը` հնգամատյա, էլաստիկ ժապավեններով միջադրված բազկակալերով: Ականջակալը` ֆլիսե (քողարկումով), անատոմիական կառուցվածքով: Թերմո շապիկը` ուղիղ ձևածքով, երկարաթև, կլորավուն օձիքով: Կոշիկը` բնական կաշվից, կազմված է երեսամասից, ճիտքերից ու ռետինե տակացուից:

76. Ջրասուզակի հանդերձանք (նկար 28).

1) ամառային, բաղկացած է անջրանցիկ կոմբինեզոնից, շնչադիմակից, շնչառական ապարատից, լողաթաթերից, ակնոցից, ջրային լապտերից.

2) ձմեռային, բաղկացած է անջրանցիկ` մինչև մինուս 50°C ցրտադիմացկուն կոմբինեզոնից, շնչադիմակից, շնչառական ապարատից, լողաթաթերից, ակնոցից, ջրային լապտերից:

77. Ջրափրկարարի ամառային համազգեստ (լրակազմ):

Բաղկացած է կիսատաբատից, ժիլետից և կեպիից (պիլոտկա): Կիսատաբատը անջրաթափանց գործվածքից, երկու դիմային գրպաններով։ Ժիլետը` անջրաթափանց բալոնյա գործվածքից, շղթայով ամրացված չորս գրպաններով` ռադիոկայանի, փոկերի և այլ իրերի համար, թիկունքին լուսարձակող երկու ուղղահայաց ժապավեններ, աջ գրպանի կենտրոնում ամրացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը։ Կեպին` կիսաբամբակյա գործվածքից, ճակատային մասում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանով կոկարդ:

 

7. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

78. Փրկարարական ծառայության գեներալների ուսադիրների վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով` 22 մմ տրամագծով մեկական կոճակով։ Ուսադիրների կենտրոնում ամրացված են 22 մմ տրամագծով աստղեր, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար երկու աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար` մեկ աստղ։ Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև։

79. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ և միջին կոչումներ ունեցող ծառայողների ուսադիրների վերին հատվածն ամրացված է մեկական ոսկեգույն կոճակով և 3 մմ լայնությամբ երկայնակի ոսկեգույն ժապավեններով: Ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր` համաձայն N 1 աղյուսակում նշված չափսերի և քանակի.

 

Աղյուսակ N 1

 

Փրկարարական ծառայության կոչումը Աստղերի տրամագիծը
(մմ)
Աստղերի քանակը Աստղերի
կենտրոնների
միջև եղած հեռավորությունը
(մմ)
Ուսադրի
ներքևի
եզրից մինչև 1-ին
աստղի
կենտրոնն
ընկած
տարածու-
թյունը
(մմ)
Ուսադրի վերին
կենտրո-
նական
եզրից մինչև
կոճակն
ընկած տարածու-
թյունը
(մմ)
Գեներալ-լեյտենանտ 22 2 25 30 7
Գեներալ-մայոր 22 1 - 45 7
Գնդապետ 20 3 25 30 7
Փոխգնդապետ 20 2 25 30 7
Մայոր 20 1 - 45 7
Կապիտան 13 4 25 30 7
Ավագ լեյտենանտ 13 3 25 30 7
Լեյտենանտ 13 2 25 30 7
Ավագ ենթասպա 13 3 25 30 7
Ենթասպա 13 2 25 30 7

 

80. Փրկարարական ծառայության ամենօրյա համազգեստի ուսադիրներն արտադրվում են մուգ փիրուզագույն, մուգ կանաչ, բաց կապույտ և քողարկող թվային պատկերով գունավորմամբ գործվածքներից:

81. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների`

1) մուգ փիրուզագույն համազգեստի ուսադիրներ` ոսկեգույն եզրակարերով, վրայով զիգզագաձև ասեղնագործված չորսական իրար զուգահեռ գծեր և կոչմանը համապատասխան աստղ (աստղեր).

2) քողարկող համազգեստի ուսադիրներ` բաց շագանակագույն (բեժ) եզրակարերով, վրայով զիգզագաձև ասեղնագործված չորսական իրար զուգահեռ գծեր և կոչմանը համապատասխան աստղ (աստղեր).

3) մուգ կանաչ համազգեստի ուսադիրներ` բաց կանաչ եզրակարերով, վրայով զիգզագաձև ասեղնագործված չորսական իրար զուգահեռ գծեր և կոչմանը համապատասխան աստղ (աստղեր):

82. Փրկարարական ծառայության գլխավոր և ավագ կոչումներ ունեցող փրկարարական ծառայողների`

1) քողարկող համազգեստի ուսադիրներ` բաց շագանակագույն (բեժ) 4 մմ լայնքով երկայնական երիզներով, որոնք մշակված են ուսադիրի կողային եզրերից դեպի ներս` համապատասխանաբար 1,2 սմ հեռավորության վրա: Ուսադիրների վրա տեղադրված են պաշտպանական գույնի հնգաթև ուռուցիկ 20 մմ տրամագծով աստղեր` կոչմանը համապատասխան.

2) մուգ փիրուզագույն համազգեստի ուսադիրներ` դեղին 4 մմ լայնքով երկայնական երիզներով, որոնք մշակված են ուսադիրի կողային եզրերից դեպի ներս` համապատասխանաբար 1,2 սմ հեռավորության վրա: Ուսադիրների վրա տեղադրված են ոսկեգույն հնգաթև ուռուցիկ 20 մմ տրամագծով աստղեր` կոչմանը համապատասխան.

3) մուգ կանաչ համազգեստի ուսադիրներ` բաց կանաչ 4 մմ լայնքով երկայնական երիզներով, որոնք մշակված են ուսադիրի կողային եզրերից դեպի ներս` համապատասխանաբար 1,2 սմ հեռավորության վրա: Ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ 20 մմ տրամագծով աստղեր` կոչմանը համապատասխան:

83. Փրկարարական ծառայության միջին կոչումներ ունեցող փրկարարական ծառայողների`

1) քողարկող համազգեստի ուսադիրներ` մեջտեղով անցնում է բաց շագանակագույն (բեժ) 4 մմ լայնքով երկայնական երիզ` ուսադիրի երկարությամբ: Ուսադիրների վրա տեղադրված են պաշտպանական գույնի հնգաթև ուռուցիկ 13 մմ տրամագծով աստղեր` կոչմանը համապատասխան.

2) մուգ փիրուզագույն համազգեստի ուսադիրներ` մեջտեղով անցնում է դեղին 4 մմ լայնքով երկայնական երիզ` ուսադիրի երկարությամբ: Ուսադիրների վրա տեղադրված են ոսկեգույն հնգաթև ուռուցիկ 13 մմ տրամագծով աստղեր` կոչմանը համապատասխան:

1) մուգ կանաչ համազգեստի ուսադիրներ` մեջտեղով անցնում է բաց կանաչ 4 մմ լայնքով երկայնական երիզ` ուսադիրի երկարությամբ: Ուսադիրների վրա տեղադրված են պաշտպանական գույնի հնգաթև ուռուցիկ 13 մմ տրամագծով աստղեր` կոչմանը համապատասխան.

84. Փրկարարական ծառայության ավագ ենթասպա և ենթասպա կոչումներ ունեցող փրկարարական ծառայողների`

1) մուգ կանաչ համազգեստի ուսադիրներ` վրան տեղադրված են ոսկեգույն հնգաթև ուռուցիկ 13 մմ տրամագծով աստղեր` կոչմանը համապատասխան:

2) քողարկող համազգեստի ուսադիրներ` վրան տեղադրված են պաշտպանական գույնի հնգաթև ուռուցիկ 13 մմ տրամագծով աստղեր` կոչմանը համապատասխան.

3) մուգ փիրուզագույն համազգեստի ուսադիրներ` վրան տեղադրված են ոսկեգույն հնգաթև ուռուցիկ 13 մմ տրամագծով աստղեր` կոչմանը համապատասխան:

85. Փրկարարական ծառայության ավագ, ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող փրկարարական ծառայողների ուսադիրների վրա կարվում են դեղին (քողարկող համազգեստի վրա` շագանակագույն, մուգ կանաչ համազգեստի վրա` բաց կանաչ) ժապավեններ` համաձայն N 2 աղյուսակում նշված չափսերի և քանակի:

 

Աղյուսակ N 2

 

Փրկարարական ծառայության
կոչումը
Ուսադիրների վրայի
ժապավենների քանակը
Ուսադիրների վրայի ժապավենների
լայնությունը
(մմ)
Ուսադիրների
երկարությամբ
ժապավենների
միջև ընկած
տարածությունը (մմ)
Ուսադիրների
ստորին
եզրից մինչև
ժապավենն ընկած տարածությունը
(մմ)
Ավագ 1 14 - -
Ավագ սերժանտ 1 14    
Սերժանտ 3 4 2 25
Կրտսեր սերժանտ 2 4 2 25
Շարքային -   - -

 

86. Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 մմ է:

 

8. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ

 

87. Սույն գլխում ներկայացվում են համազգեստի և համազգեստի տարրերի նկարները:

 

Նկար_1

 

Նկար 1. Փրկարար ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան

 

Նկար_2

 

Նկար 2. Փրկարար ծառայության ութաթև խորհրդանշանը, կոճակները և քաղաքացիական պաշտպանության տարբերանշանը

 

 

Նկար_3

 

Նկար 3. Տոնական համազգեստի գլխարկ

 

Նկար_4

 

Նկար 4. Տոնական համազգեստ

 

Նկար_5

 

Նկար 5. Տոնական համազգեստի փողկապ

 

Նկար_6

 

Նկար 6. Կանացի տոնական համազգեստի փողկապ

 

Նկար_7

 

Նկար 7. Կանացի. տոնական համազգեստի գլխարկ (պիլոտկա)

 

Նկար_8

 

Նկար 8. Ամենօրյա մուգ փիրուզագույն. համազգեստ

 

Նկար_9

 

Նկար 9. Ամենօրյա քողարկող համազգեստ

 

Նկար_10

 

Նկար 10. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի ամառային գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` կոկարդը ՀՀ զինանշանով, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` կոկարդը` ՀՀ ԱԻՆ խորհրդանշանով)

 

Նկար_11

 

Նկար 11. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի գլխարկ (կեպի)

 

Նկար_12

 

Նկար 12. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի կանացի գլխարկ (պիլոտկա)

 

Նկար_13

 

Նկար 13. Ամենօրյա քողարկող համազգեստի գլխարկ (կեպի)

 

Նկար_14

 

Նկար 14. Կոշտ հովհարով, մորթե ականջակալներով ու ծոծրակամասով մուգ փիրուզագույն համազգեստի ձմեռային գլխարկ (կեպի) գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի կոչումներ ունեցող ծառայողների համար

 

Նկար_15

 

Նկար 15. Ձմեռային կարակուլե գլխարկ, փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

 

Նկար_16

 

Նկար 16. Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային գլխարկ (կեպի)

 

Նկար_17

 

Նկար 17. Ամենօրյա մուգ փիրուզագույն ձմեռային համազգեստ

 

Նկար_18

 

Նկար 18. Ամենօրյա ձմեռային քողարկող համազգեստ

 

Նկար_20

 

Նկար 20. Հրշեջ փրկարարի մարտական համազգեստ

 

Նկար_23

 

Նկար 23. Արտաքին կրման զրահաբաճկոն և ռազմական սաղավարտ

 

Նկար_24

 

Նկար 24. Աշխատանքային համազգեստ /կոմբինեզոն/

 

Նկար_25

 

Նկար 25. ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի «INSARAG»-ի համազգեստ` հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անձնակազմի համար

 

Նկար_26

 

Նկար 26. Սակրավորի համազգեստ

 

Նկար_27

 

Նկար 27. Լեռնափրկարարի համազգեստի լրակազմ

 

Նկար_28

 

Նկար 28. Ջրասուզակի համազգեստ

 

Նկար_29

 

Նկար 29. Գլխարկի կոկարդներ, տարբերանշաններ

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 30-ի
N 668-Լ որոշման

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:

2. Փրկարարական ծառայության համազգեստ տրամադրելը ենթադրում է փրկարա­րական ծառայողին սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ձևի համազգեստով, տարբերանշաններով, ուսանշաններով և համազգեստի մասը կազմող այլ պարագաներով ապահովում:

3. Փրկարարական ծառայության համազգեստը տրամադրվում է սույն հավելվածով սահմանված կարգով և օգտագործման ժամկետներով:

4. Փրկարարական ծառայության համազգեստ տրամադրելու համար հիմք է փրկարարական ծառայության անցնելու մասին համապատասխան իրավական ակտը:

5. Այլ ստորաբաժանումներ փրկարարական ծառայողի տեղափոխման դեպքում նրան տրվում է համազգեստով ապահովելու մասին համապատասխան վկայական:

 

2. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Փրկարարական ծառայողին համազգեստի ուսադիրներ, տարբերանշաններ, թևքանշաններ և համազգեստի մասը կազմող այլ պարագաներ հատկացվում են հասանելիք համազգեստի հետ միասին:

2. Փրկարարական ծառայողները, շնորհված կոչմանը համապատասխան, ապահով­վում են սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված համազգեստի ամբողջ լրակազմով:

3. Փրկարարական ծառայության տոնական համազգեստի օգտագործման ժամ­կետներն են`

 

NN
ը/կ
Անվանումը Քանակը` մեկ
մարդու համար
Օգտագործման
ժամկետը
1. Տոնական համազգեստի կիսաբրդյա գլխարկ 1 հատ 10 տարի
       
2. Տոնական համազգեստի կիսաբրդյա կիտել` տաբատով 1 հատ 10 տարի
3. Տոնական համազգեստի կիսաբրդյա կիտել` կիսաշրջազգեստով 1 հատ 10 տարի
4. Տոնական համազգեստի փողկապ 1 հատ 10 տարի
5. Տոնական համազգեստի գոտի 1 հատ 10  տարի
6. Տոնական համազգեստի ձեռնոց 1 հատ 5 տարի
7. Տոնական համազգեստի սպիտակ վերնաշապիկ` երկարաթև 1 հատ 10 տարի
8. Տոնական համազգեստի սպիտակ վերնաշապիկ` կարճաթև 1 հատ 10 տարի
9. Տոնական համազգեստի ուսադիր 2 զույգ 5 տարի
11. Տոնական համազգեստի պիլոտկա` կանացի 1 հատ 10 տարի
12. Տոնական համազգեստի շարֆ 1 հատ 10 տարի
13. Տոնական համազգեստի ձմեռային վերարկու 1 հատ 10 տարի
15. Տոնական համազգեստի երկարաճիտք կոշիկ 1 զույգ 10 տարի

 

4. Թույլատրվում է սույն բաժնի 3-րդ կետի աղյուսակի 7-րդ և 8-րդ կետերով սահման­ված կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

5. Փրկարարական ծառայության ամենօրյա համազգեստի օգտագործման ժամկետ­ներն են`

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը`
մեկ
մարդու համար

Օգտագործման
ժամկետը

1.

Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստ (տաբատ, բաճկոն, կեպի)

1 լրակազմ

1 տարի

2.

Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի կապույտ շապիկ (մայկա)` կարճաթև, առանց օձիքի

1 հատ

1 տարի

3.

Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի կապույտ շապիկ (մայկա)` երկարաթև, առանց օձիքի

1 հատ

1 տարի

4.

Ամենօրյա համազգեստի ուսադիր

2 զույգ

1 տարի

5.

Ամենօրյա սպայական կոշիկ

1 զույգ

2 տարի

6.

Կիսաճտքավոր (ճտքավոր) կոշիկ

1 զույգ

1 տարի

7.

Երկարաճիտք կոշիկ

1 զույգ

2 տարի

8.

Ամենօրյա համազգեստի կաշեգոտի

1 հատ

1 տարի

9.

Ամենօրյա մուգ փիրուզագույն ամառային համազգեստ (բաճկոն կարճաթև, տաբատ, կեպի)

1 լրակազմ

2 տարի

10.

Ամենօրյա կիտել-տաբատ

1 լրակազմ

4 տարի

11.

Ձմեռային երկարաթև և անթև (ժիլետ) փիրուզագույն սվիտեր

1 հատ

4 տարի

12.

Ձմեռային փիրուզագույն գլխարկ

1 հատ

4 տարի

13.

Ձմեռային փիրուզագույն բաճկոն և տաբատ

1 լրակազմ

4 տարի

14.

Ձեռնոց ձմեռային

1 զույգ

2 տարի

15.

Ձեռնոց ամենօրյա

1 հատ

1 տարի

16.

Կարակուլե ձմեռային գլխարկ

1 հատ

5 տարի

17.

Ամենօրյա քողարկող համազգեստ ( բաճկոն, տաբատ, կեպի)

1 լրակազմ

1 տարի

18.

Ամենօրյա քողարկող համազգեստի բաց շագանակագույն շապիկ (մայկա)` կարճաթև, առանց օձիքի

1 հատ

1 տարի

19.

Ամենօրյա քողարկող համազգեստի բաց շագանակագույն շապիկ (մայկա)` երկարաթև, առանց օձիքի

1 հատ

1 տարի

20.

Ամենօրյա քողարկող համազգեստի ուսադիր

2 զույգ

1 տարի

21.

Ամենօրյա քողարկող ամառային համազգեստ (բաճկոն կիսաթև, տաբատ, կեպի)

1 լրակազմ

2 տարի

22.

Ձմեռային քողարկող` երկարաթև սվիտեր

1 հատ

4 տարի

23.

Ձմեռային քողարկող սվիտեր` անթև

1 հատ

4 տարի

24.

Ձմեռային քողարկող բաճկոն և տաբատ

1 լրակազմ

4 տարի

25.

Ձմեռային քողարկող գլխարկ

1 հատ

4 տարի

26.

Ամենօրյա քողարկող համազգեստի գոտի

1 հատ

1 տարի

27.

ՔՊ մուգ կանաչ համազգեստի լրակազմ

1 լրակազմ

1 տարի

28.

ՔՊ մուգ կանաչ համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ

1 լրակազմ

4 տարի

29.

ՔՊ մուգ կանաչ համազգեստի ձմեռային երկարաթև սվիտր

1 հատ

4 տարի

30.

ՔՊ մուգ կանաչ համազգեստի ձմեռային կարճաթև սվիտր

1 հատ

4 տարի

31.

ՔՊ մուգ կանաչ համազգեստի ձմեռային գլխարկ

1 հատ

4 տարի

32.

ՔՊ մուգ կանաչ համազգեստի ուսադիր

2 զույգ

1 տարի

33.

Ամենօրյա սև համազգեստի լրակազմ

1 լրակազմ

3 տարի

34.

Սև համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ

1 լրակազմ

5 տարի

35.

Սև համազգեստի ձմեռային երկարաթև սվիտր

1 հատ

5 տարի

36.

Սև համազգեստի ձմեռային կարճաթև սվիտր (ժիլետ)

1 հատ

5 տարի

37.

Սև համազգեստի ձմեռային գլխարկ

1 հատ

5 տարի

38.

Ջրափրկարարի ամառային համազգեստ

1 լրակազմ

1 տարի

39.

Ջրասուզակի ամառային հանդերձանք

1 լրակազմ

5 տարի

40.

Ջրասուզակի ձմեռային հանդերձանք

1 լրակազմ

5 տարի

41.

Քիմիական, մանրէաբանական և այլ ախտահարման օջախներում աշխատելու համար պաշտպանիչ համազգեստ

1 լրակազմ

5 տարի

42.

ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի «INSARAG»-ի համազգեստ

1 լրակազմ

5 տարի

43.

ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի «INSARAG»-ի ձմեռային համազգեստ

1 լրակազմ

5 տարի

44.

Սակրավորի համազգեստ

1 լրակազմ

5 տարի

45.

Աշխատանքային համազգեստ /կոմբինեզոն/

1 լրակազմ

1 տարի

46.

Ռազմական սաղավարտ

1 հատ

10 տարի

47.

Զրահաբաճկոն

1 հատ

10 տարի

48.

Թիկնոց-անձրևանոց

1 հատ

3 տարի

49.

Երկարաճիտք կոշիկներ` հրակայուն, ջրակայուն

1 զույգ

5 տարի

50.

Մարտական հագուստ

1 լրակազմ

5 տարի

51.

Փրկարարի ձմեռային համազգեստ

1 լրակազմ

4 տարի

52.

Փրկարարի ձմեռային ժիլետ

1 հատ

4 տարի

53.

Փրկարարի ձմեռային տաբատ

1 հատ

4 տարի

54.

Փրկարարի ձմեռային կոշիկներ

1 զույգ

5 տարի

55.

Ձմեռային կիսաբաճկոն

1 հատ

4 տարի

56.

Լեռնափրկարարի հանդերձանք

1 լրակազմ

5 տարի

 

6. Մուգ կանաչ գույնի համազգեստը կրում են քաղաքացիական պաշտպանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներն ու Փրկարար ծառայության տնօրենի հրամանով սահմանված` այլ ստորաբաժանումների ծառայողներ:

7. Փրկարար ծառայության նվագախումբը հանդերձավորվում է տոնական և ամենօրյա համազգեստով:

8. Նախարարի կողմից սահմանված կարգով, փրկարարական ծառայության համազգեստը, որպես անհատական հուշանվեր, կարող է տրամադրվել միջազգային և տեղական այլ կառույցների գործընկերներին:

9. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստը (լրակազմ) հատկացվում է բոլոր փրկարարական ծառայողներին:

10. Փրկարարական ծառայության կոմբինեզոնը կամ աշխատանքային համազգեստը հատկացվում են հերթապահության մեջ ընդգրկված փրկարարական ծառայողներին և Փրկարար ծառայության տնօրենի հրամանով սահմանված այլ ծառայողներին (փրկարա­րական աշխատանքներին ներգրավված ծառայողներ, վարորդներ, վարպետներ և այլն):

11. Կոմբինեզոն կրելու իրավունք ունեցող փրկարարական ծառայողների ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի կրման ժամկետը` սահմանել 2 տարի, եթե կոմբինեզոնն ու ամենօրյա համազգեստը հատկացվել են միևնույն տարում:

12. Փրկարարական ծառայողին միևնույն տարում կամ 6 ամսվա ընթացքում մուգ փիրուզագույն և մուգ կանաչ կամ քողարկող ամենօրյա համազգեստ հատկացնելու դեպքում, համազգեստների կրման ժամկետը սահմանել 2 տարի:

13. Փրկարարական ծառայողին միևնույն տարում կամ 6 ամսվա ընթացքում մուգ փիրուզագույն և մուգ կանաչ կամ քողարկող ձմեռային համազգեստ հատկացնելու դեպքում, համազգեստների կրման ժամկետը սահմանել 5 տարի:

 14. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի ձմեռային բաճկոնի և գլխարկի կրման ժամկետ սահմանել` հերթապահության մեջ ընդգրկված փրկարարական ծառայողների համար 3 տարի, իսկ շտաբային ծառայողների համար` 4 տարի:

15. Քողարկող համազգեստի ձմեռային բաճկոնի և գլխարկի կրման ժամկետ սահմանել` հերթապահությունում ընդգրկված փրկարարական ծառայողների համար 3 տարի, իսկ շտաբային ծառայողների համար` 4 տարի:

16. Քաղաքացիական պաշտպանության մուգ կանաչ համազգեստի ձմեռային բաճկոնի և գլխարկի կրման ժամկետ սահմանել` հերթապահությունում ընդգրկված փրկարարական ծառայողների համար 3 տարի, իսկ շտաբային ծառայողների համար` 4 տարի:

17. Կապույտ վերնաշապիկն (երկարաթև ու կարճաթև) առանց կիտելի կրելու դեպքում` ուսադիրը բաց կապույտ երանգով, որի երկայնքով, մեջտեղով անցնում է 4 մմ լայնքով դեղին երիզ` կոչմանը համապատասխան:

18. Թույլատրվում է սույն բաժնի 5-րդ կետի աղյուսակի 5-րդ, 6-րդ, 7-րդ կետերով սահմանված կոշիկները փոխարինել կիսաճտքավոր (ճտքավոր) կամ երկարաճիտ կոշիկներով և հակառակը:

19. Կիսաճտքավոր (ճտքավոր) կոշիկի կրման ժամկետ սահմանել` հերթապահու­թյունում ընդգրկված փրկարարական ծառայողների համար 1 տարի, իսկ շտաբային ծառա­յողների համար` 2 տարի:

20. Շտաբային ծառայողներին միևնույն տարում ճտքավոր և ամենօրյա կոշիկ հատկացնելու դեպքում, կրման ժամկետ սահմանել 3 տարի:

21. ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի «INSARAG»-ի համազգեստը տրամադրվում է միայն այդ խմբում ընդգրկված ծառայողներին:

22. Սև գույնի համազգեստը կրելու իրավունք ունեն միայն ԱԻ նախարարը և նրա տեղակալները:

23. Արտակարգ իրավիճակների կամ դեպքի վայրում վնասված, ժամկետից շուտ շարքից դուրս եկած, հետագա օգտագործման համար ոչ պիտանի համազգեստի դուրս գրումը և փոխարինումը կատարվում է փրկարարական ծառայողի բացատրության կամ նրա անմիջական հրամանատարների (պետերի) զեկուցագրերի հիման վրա:

24. Ծառայությունից արձակվելու դեպքում, փրկարարական ծառայողի`

1) մարտական, քիմիական, մանրէաբանական և այլ ախտահարման օջախներում աշխատելու պաշտպանիչ, սակրավորի, ջրասուզակի, լեռնափրկարարի, «INSARAG»-ի համազգեստը, զրահաբաճկոնը և սաղավարտը հանձնվում են տվյալ ջոկատին.

2) ծառայողի ազատվելու ժամանակ, բացառությամբ` կենսաթոշակի անցնելու դեպքերի, ամենօրյա և տոնական համազգեստը, եթե չի անցել կրման ժամկետի կեսը, հանձնվում է իր ստորաբաժանմանը:

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2020
N 668-Լ
Որոշում