Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐ ...

 

03.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2020 թվականի N 784-Ն

 

ԻՐՏԵԿ Որոշման ամբողջ տեքստում, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը փոխարինվել են «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով` 02.12.21 թիվ 1966-Ն որոշում:

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.12.21 թիվ 1966-Ն որոշում)

 

i

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 02.12.21 թիվ 1966-Ն որոշում)

1. Սահմանել պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելու կարգն ու ժամկետները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելու ձևը` համաձայն N 2 հավելվածի:

i

3. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվող պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողով են ներկայացնում սույն որոշմամբ սահմանված կարգով և ձևով` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 30-օրյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. մայիսի 23
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 21-ի
N 784-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) տեղեկատվություն ներկայացնելու կարգին ու ժամկետներին առնչվող իրավահարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ` օրենք):

3. Սույն կարգի իմաստով պետական օժանդակության տրամադրման պահ է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից պետական օժանդակություն ստացողին պետական օժանդակություն տրամադրելու նպատակով ընդունված համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը կամ պետական օժանդակության տրամադրման գործողության կատարման օրը, եթե պետական օժանդակության տրամադրման համար իրավական ակտի ընդունում չի պահանջվում:

4. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պարտավոր են պետական օժանդակության տրամադրումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով ներկայացնել տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 784-Ն որոշման N 2 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրամադրվող պետական օժանդակությունների վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացնում այն պետական մարմինը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

i

6. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները սույն կարգի 4-րդ կետով պահանջված տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն) հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով` պատշաճ վավերացված ձևով` «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի կամ այլ համակարգով (այսուհետ` համակարգ), իսկ համակարգի բացակայության դեպքում` թղթային տարբերակով` պատշաճ վավերացված ձևով` կցելով էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը): Եթե տեղեկատվությունը պարունակում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի իմաստով պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ապա ներկայացվում է օրենքով սահմանված կարգով` թղթային տարբերակով:

7. Եթե տեղեկատվությունը պարունակում է օրենքով սահմանված կարգով պահպանման ենթակա գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ապա պետական օժանդակություն տրամադրող մարմինը դրա մասին համապատասխան նշում է կատարում` մատնանշելով տեղեկատվությունը որպես գաղտնիք դիտարկելու իրավական հիմքը:

i

8. Հանձնաժողովն իրավասու է պետական օժանդակություն տրամադրող մարմնից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում, եթե ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չէ կամ, եթե առկա են հակասություններ հանձնաժողովի մոտ առկա տեղեկատվության և պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության միջև, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պարտավոր են հանձնաժողովին ներկայացնել լրացուցիչ տեղեկատվությունը կամ պարզաբանումը` օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:

(8-րդ կետը փոփ. 02.12.21 թիվ 1966-Ն որոշում)

9. Եթե պետական օժանդակություն տրամադրող մարմինը տրամադրվող պետական օժանդակության չափի կամ արժեքի վերաբերյալ հստակ ցուցանիշ չունի, ապա կարող է ներկայացնել մոտավոր ցուցանիշ` նշում կատարելով այն մասին, որ այդ ցուցանիշը մոտավոր է:

10. Պետական օժանդակություն տրամադրող մարմինը և դրա պաշտոնատար անձև օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում տեղեկատվության չներկայացման կամ ներկայացված տեղեկատվության ոչ հավաստի կամ ոչ ամբողջական լինելու համար:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 21-ի
N 784-Ն որոշման

 

(2-րդ հավելվածը փոփ. 02.12.21 թիվ 1966-Ն որոշում)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2020
N 784-Ն
Որոշում