Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 90

 

 25 մայիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի 472-Ա, N 473-Ա, N 474-Ա, N 478-Ա և N 480-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) Ա/Ձ «Աշոտ Գալստյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Անդրանիկի 1/33 (ՀՎՀՀ 52127814).

2) Ա/Ձ «Համլետ Հայրապետյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Բաղրամյան 78 (ՀՎՀՀ 49616254).

3) Ա/Ձ «Արա Այվազյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետոյթյան 1 (ՀՎՀՀ 49553561).

4) Ա/Ձ «Արմեն Մաթևոսյան», Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ավտոկայանի տարածք (ՀՎՀՀ 76820601).

5) Ա/Ձ «Ֆենյա Ավագյան», Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր, Երևանյան խճ. 1/6 (ՀՎՀՀ 76857007).

6) Ա/Ձ «Հարություն Ավագյան», Արարատի մարզ, ք, Մասիս, Ն/Թ, Դպրոցականների 3 (ՀՎՀՀ 47729294).

7) «Վալեր-Ներես», ՍՊԸ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, թերակղզու տարածք (ՀՎՀՀ 08411633).

8) «ՆՈՒՆ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ա. Մանուկյան 1 (ՀՎՀՀ 05546555):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն

որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին`ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմա ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

25.05.2020 թ.

 

pin
Պարետ
25.05.2020
N 90
Որոշում