Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020/2021 ՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

 21 մայիսի 2020 թվականի N 808-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա`

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը`

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ` 151 տեղ,

բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.

2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 13 տեղ.

3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` մասնագիտական քննությունից գերազանց` 18-20 միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց` 18-20 միավոր ստացած դիմորդներին` ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում, պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. մայիսի 23
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 21-ի
N 808-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 
NN
ը/կ
Բուհը,
գիտական կազմակերպությունը
Գերատեսչական պատկանելությունը Մասնագիտությունը 2020/2021 ուս. տարի
ասպիրան-
տուրա
դոկտորան-
տուրա
1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.01.05 Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն 1    
Ա.01.06 Հանրահաշիվ և թվերի տեսություն 1    
Ա.01.07 Հաշվողական մաթեմատիկա 1    
Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1    
Ա.04.03 Ռադիոֆիզիկա 1    
Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 2    
Ա. 04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1    
Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1    
Գ.00.04 Կենսաքիմիա 1    
Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1    
Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրո- և նանոէլեկտրոնիկա (2 տեղ` ՍԻՆՈՓՍԻՍ) 3    
Է.00.01 Հայոց պատմություն (1 տեղը` Արցախի Հանրապետություն) 2    
 Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1    
Ը.00.01 Ընդհանուր տնտեսագիտություն 1    
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1    
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1    
Ը.00.08 Մաթեմատիկական տնտեսագիտություն 2    
Թ.00.05 Կրոնի տեսություն և պատմություն 1    
Ժ.01.01 Հայ դասական գրականություն 1 1  
Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1    
Ժ.02.01 Հայոց լեզու 1    
Ժ.02.07 Ռոմանոգերմանական լեզուներ (անգլերեն) 1    
ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1    
ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 1    
ԺԲ.00.04 Դատական իրավունք 1    
ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք 1    
ԺԵ.00.01 Դեղագիտություն 1    
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1    
ԺԹ.00.04 Բժշկական հոգեբանություն 1    
ԻԲ.00.01 Սոցիալական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ 1    
ԻԳ.00.01 Քաղաքական գիտության տեսություն 1    
ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 1    
  Ընդամենը       37 1  
2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.01.04 Երկրաչափություն և տոպոլոգիա 1    
Ե.02.01 Մեքենագիտություն 1    
Ե.11.01 Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներ, սարքեր և համակարգեր 1    
Ե.11.17 Բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ 1    
Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր (1 տեղը` ՍԻՆՈՓՍԻՍ) 3    
Ե.13.03 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները 1    
Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1    
Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1    
Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարումը 1    
Ե.14.02 Միջուկային էներգետիկ կայանքներ 1    
Ե.14.03 Ջերմաէներգետիկա 1    
Ե.14.04 Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ 1    
Ե.16.01 Նյութագիտություն 1    
Ե.16.02 Մետալուրգիա 1    
Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրո- և նանոէլեկտրոնիկա (3 տեղը` ՍԻՆՈՓՍԻՍ) 6    
ԻԴ.02.01 Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում 1    
  Ընդամենը       23    
3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ը.00.01 Ընդհանուր տնտեսագիտություն 1    
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (1 տեղը` Արցախի Հանրապետություն) 4 1  
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 2 1  
Ը.00.06 Միջազգային տնտեսագիտություն (1 տեղը` Արցախի Հանրապետություն) 2    
Ը.00.08 Մաթեմատիկական տնտեսագիտություն 2    
  Ընդամենը       11 2  
4. Հայաստանի ազգային ագրարային համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ե.05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1    
Ե.20.01 Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ 1    
Ե. 23.06 Գեոդեզիա` ներառյալ քարտեզագրությունը և կադաստրը 1    
Զ. 01.01 Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա 1    
Զ. 01.02 Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն 2    
ԺԶ.00.01 Անասնաբուժություն 1    
  Ընդամենը       7    
5. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԴ.00.03 Ներքին հիվանդություններ (ինֆեկցիոն) 1    
ԺԴ.00.06 Մանկաբուժություն 1    
ԺԴ.00.07 Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն 1    
ԺԴ.00.10 Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա 1    
ԺԴ.00.17 Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում 1    
ԺԴ.00.19 Աչքի հիվանդություններ (Արցախի Հանրապետություն) 1    
  Ընդամենը       6    
6. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա 1    
Ե.23.03 Շենքերի, կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում - 1  
Ե.23.06 Գեոդեզիա` ներառյալ քարտեզագրությունը և կադաստրը 1    
ԺԸ.00.01 Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն 2 1  
  Ընդամենը       4 2  
7. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (քիմիա, մաթեմատիկա) 2    
ԺԳ.00.01 Մանկավարժության տեսություն և պատմություն 1    
  Ընդամենը       3    
8. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1    
Ժ.02.07 Ռոմանոգերմանական լեզուներ 2    
  Ընդամենը       3    
9. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԷ.00.03 Կերպարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ, դիզայն 1    
Է.00.05 Պատմագրություն, աղբյուրագիտություն 1    
  Ընդամենը       2    
10. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա ՀՀ վարչապետի աշխատակազմ ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1    
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1    
ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 1    
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1    
  Ընդամենը       4    
11. Հայ-ռուսական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա. 04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1    
Բ.00.03 Օրգանական քիմիա 1    
Է.00.04 Ազգագրություն 1    
ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք - 1  
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1    
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1    
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1    
Ժ.02.04 Սլավոնական լեզուներ 1    
  Ընդամենը       7 1  
12. Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1    
Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1    
  Ընդամենը       2    
13. Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Զ.01.02 Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն 1    
  Ընդամենը       1    
14. Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը 1    
  Ընդամենը       1    
15. «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.04.20 Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա 1    
  Ընդամենը       1    
16. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Է.00.01 Հայոց պատմություն 1 1  
Ընդամենը       1 1  
17. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԷ.00.03 Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1    
Ընդամենը       1    
18. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԷ.00.02 Երաժշտական արվեստ 1    
Ընդամենը       1    
19. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա 1    
Ընդամենը       1    
20. Հայաստանում Եվրոպական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 1    
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում - 2  
  Ընդամենը       1 2  
21. Մաթեմատիկայի ինստիտուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1    
Մեխանիկայի ինստիտուտ Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1    
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1    
Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1    
Բյուրականի աստղադիտարան Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն 1    
ԻԿՐԱՆԵՏ կենտրոն ՄԿ Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն 1    
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմա-բանության ինստիտուտ ԻԴ.01.08 Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ 1    
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1    
Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1    
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1    
Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ Ե.17.01 Անօրգանական նյութերի տեխնոլոգիա 1    
Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ԻԴ.01.01 Ընդհանուր երկրաբանություն 1    
Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Բ.00.04 Ֆիզիկական քիմիա 1    
Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1    
«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1    
Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ Գ.00.09 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա 1    
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Գ.00.08 Կենդանաբանություն, մակաբուծաբանություն, էկոլոգիա 1    
Մոլեկուլային և կենսաբանության ինստիտուտ Գ.00.03 Մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1    
Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն Է.00.03 Հնագիտություն 1    
Պատմության ինստիտուտ Է.00.01 Հայոց պատմություն 1    
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ա.04.03 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1    
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Է.00.03 Հնագիտություն 1    
Է.00.04 Ազգագրություն 1    
Արվեստի ինստիտուտ ԺԸ.00.01 Ճարտարապետություն և ճարտարապետության դիզայն 1    
Տնտեսագիտության ինստիտուտ Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1    
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1    
Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ Ժ.02.01 Հայոց լեզու 1    
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն ԻԴ.04.01 Երկրաբնապահպանություն 2    
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ  ԺԲ.00.01 Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն 1    
Արևելագիտության ինստիտուտ Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1    
  Գիտակրթական միջազգային կենտրոն   Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1 1  
  Ընդամենը       32 1  
  Հայաստանում ֆրանսիական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1    
ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 1    
  Ընդամենը       2     
Պահուստային տեղեր         3  
 ԸՆԴԱՄԵՆԸ       151 13  

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2020
N 808-Ն
Որոշում