Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 95

 

27 մայիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 22-ի N 508-Ա և 2020 թվականի մայիսի 23-ի N 506-Ա, N 510-Ա, N 512-Ա, N 518-Ա, N 520-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 26-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) Ա/Ձ «Ռոզա Մկրտչյան», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 3/1 (ՀՎՀՀ 46417346).

2) Ա/Ձ «Մարիամ Մուրադովա», Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ (ՀՎՀՀ 49622565).

3) Ա/Ձ «Առնակ Պետրոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 37 (ՀՎՀՀ 49614893).

4) Ա/Ձ «Ելենա Սարգսյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի 6ա (ՀՎՀՀ 52159645).

5) «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39 (ՀՎՀՀ 0523536).

6) Ա/Ձ «Համլետ Աբրահամյան», Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Երևանյան խճ. (ՀՎՀՀ 76803277).

7) Ա/Ձ «Հերմինե Միկիչյան», Տավուշի մարզ, գ. Արչիս (ՀՎՀՀ 70982199).

8) «Կնյազ փարոս» Ա/Կ, Շիրակի մարզ գ. Ախուրյանի Գյումրու խճղ. 11 (ՀՎՀՀ 05803869):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

27.05.2020

 

 

 

 

 

 

 

 

pin
Պարետ
27.05.2020
N 95
Որոշում