Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 108

 

3 հունիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի N 1444-Ա, N 1451-Ա, N 1462-Ա, N 1464-Ա, N 1465-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի 1-2-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Մարիամ Դավթյան» Ա/Ձ` ք. Երևան, Կոմիտաս 55/63.

2) «Հ.Վ. Բաղդասրյան» ՍՊԸ` ք. Երևան, Մամիկոնյանց 25/1.

3) «Արշավիր Պապյան» Ա/Ձ` ք. Երևան, Հարավարևելյան Բ1 թաղամաս, 76/3.

4) «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ` ք. Երևան, Խորենացի 24.

5) «Դենտա-Էլիտա» ՍՊԸ` ք. Երևան, Ավան, Բագրատունյաց 12.

6) «Դինոզուբրիկ» ՍՊԸ` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 14/1.

7) «Մանիա» ՍՊԸ` ք. Երևան, Բագրատունյաց 18 շենք, 103 տարածք.

8) «Թեոֆարմա» ՍՊԸ` ք. Երևան, Բագրատունյաց 18 տարածք.

9) «Կորոնա Սոլարե» ՍՊԸ` ք. Երևան, Նորքի 5-րդ զանգված, Միկոյան 4/42.

10) «Նիկոլայ Ավագյան» Ա/Ձ` ք. Գյումրի, Տերյան 99/5.

11) «Գոհար Բադոյան» Ա/Ձ` ք. Գյումրի, Տերյան 105/3.

12) «Տիգրան Գալստյան» Ա/Ձ` ք. Գյումրի, Տերյան 95-7.

13) «Արման Մկրտչյան» Ա/Ձ` ք. Գյումրի, Տերյան 105/4.

14) «Արթուր Խաչատրյան» Ա/Ձ` ք. Գյումրի, Թումանյան 143/2.

15) «Մկրտչյան Համլետ» Ա/Ձ` ք. Գյումրի, Սայաթ-Նովա 2/2.

16) «Օհանյան Տիգրան» Ա/Ձ` ք. Գյումրի, Սայաթ-Նովա 2/6.

17) «Մարիամ Մամաջանյան» Ա/Ձ` ք. Գյումրի, Տիգրան Մեծ 1.

18) «Անդրանիկ Աղաջանյան» Ա/Ձ` ք. Գյումրի, Իսահակյան 4գ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

03.06.2020 թ.

 

pin
Պարետ
03.06.2020
N 108
Որոշում