Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐ ...

 

13.06.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2020 թվականի թիվ 75-Ն

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 261-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդնել բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների ներկայացման առավել մանրամասն կանոններ,

i

հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը»` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 101 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 261-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբեր 15-ից:

(4-րդ կետը փոփ. 12.06.20 թիվ 90-Ն որոշում)

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

Ա. Ջաղադյան


2020 թ. մայիսի 12
Երևան

 

Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի մայիսի 8-ի
թիվ 75-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման» կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է բանկերի (այսուհետ նաև` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

i

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված բանկերի կողմից` Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2.
ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման բացառություններ են կազմում հետևյալ դեպքերը և գործարքները`

1) Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե և այդ բյուջեից կատարված վճարումները,

2) Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման դեպքում ձեռքբերումները,

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների միջև կնքվող գործարքները, որոնք կնքվում են իրենց հաշվին և իրենց անունից,

4) գործարքները, որոնց վերաբերյալ Հաշվետվություն տրամադրող անձի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային ռեգիստր տրամադրվել է տեղեկատվություն,

5) Հաշվետվություն տրամադրող անձին կողմից սեփական կարիքների համար կատարվող գործարքներն ընթացիկ գործունեության ապահովման նպատակով, բացառությամբ` իր հաճախորդներից ֆինանսական ակտիվների գնումների,

6) գործարքները, որոնցում Հաշվետվություն տրամադրող անձը հանդես է գալիս որպես ապահովագրական գործակալ:

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի միջոցով (այսուհետ` Առցանց համակարգ), իսկ դրա անհնարինության դեպքում` «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ:

6. Հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն: Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

7. Այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզում է, որ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին ներկայացված գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ենթակա չէր պարտադիր տրամադրման, այդ մասին գրավոր տեղեկացնում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին:

8. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

9. Ներկայացվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված հաշվետվության ձևին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև xml սխեմայի ձևավորման թվայնացված աղյուսակներին: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է Օրենքով նախատեսված պատասխանատվության:

10. Յուրաքանչյուր պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

11. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակի միջոցով գործարքը կատարելուց անմիջապես հետո, բացառությամբ` միջազգային ստացման գործարքի, որի դեպքում հաշվետվությունը ներկայացվում է մինչև այդ գործարքը կատարելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակով հաշվետվության ներկայացման անհնարինության դեպքում հաշվետվությունը ներկայացվում է Առցանց համակարգի «Առցանց լրացում», «Վերբեռնում» տարբերակներով, իսկ դրանցով ներկայացման անհնարինության դեպքում` «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով մինչև այդ գործարքը կատարելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը` ժամը 18:00-ն:

12. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ը:

13. Գործարքի կատարման պահ է համարվում`

1) փոխանցումների դեպքում` հաճախորդի կողմից տրված հանձնարարականի հիման վրա հաճախորդի հաշվի դեբետագրման պահը (բանկում բացված հաշվով փոխանցում) կամ հաճախորդի կողմից փաստացի գումարի վճարման և փոխանցման հանձնարարականի տրման պահը (անհաշիվ փոխանցում)` անկախ այն հանգամանքից, թե այդ պահին փոխանցումը կատարվել է, թե` ոչ,

2) ստացումների դեպքում` հաճախորդի հաշվի կրեդիտագրման պահը, եթե ստացողը բանկի հաճախորդն է (բանկում բացված հաշվով ստացում), կամ հաճախորդի` գումարը ստանալու նպատակով ներկայանալու օրը, եթե հաճախորդը բանկում չունի հաշիվ (անհաշիվ ստացում),

3) մնացած այլ դեպքերում` իրավունքների և պարտականությունների առաջացման պահը:

14. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գումարի ստացման պահից հնգօրյա ժամկետում գումարը թղթակից բանկ հետ ուղարկման դեպքում Կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում գումարի ստացման և հետ ուղարկման գործարքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

15. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գումարի ստացման պահից հնգօրյա ժամկետում հաճախորդի հաշվի չկրեդիտագրման դեպքում Կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

16. Կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում Ֆինանսական դիտարկումների կենտրոն հաշվետվություն ներկայացնելուց հետո գումարը թղթակից բանկ հետ ուղարկման դեպքում այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոն` Կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում:

17. Կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում Ֆինանսական դիտարկումների կենտրոն հաշվետվություն ներկայացնելուց հետո հաճախորդի հաշվի կրեդիտագրման դեպքում գործարքի ստացման վերաբերյալ ուղղում կամ լրացում հաշվետվություն է ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոն` Կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում:

18. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակի ներկայացման հետ կապված ծրագրաապարատային խնդիրներով:

 

Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի մայիսի 8-ի
թիվ 75-Ն որոշմամբ

 

ՁԵՎ
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է XML սխեմայի ձևաչափով` պահպանելով ստորև սահմանված պահանջները:

 

Կետ

Անվանում

Տիպ

Նիշերի քանակ

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դաշտեր

Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության դաշտեր

Լրացմանկարգ

Հաշվետվության XML սխեմայում դաշտի անվանում

1*

Հաշվետվության տեսակը

բաժին

 

Այո

Այո

Ընտրվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը կամ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը:

report_banks_ fmcrn / report_banks _str_ fmcrn

2*

Հաշվետվության անվանումը

բաժին

 

Այո

Այո

 

report_name

3*

Հաշվառման համարը

թիվ

8

Այո

Այո

Լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը:

fmcrn

4*

Ուղարկման ամսաթիվը

տեքստ

6

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին` ddmmyy տեսքով`
dd-օր, mm-ամիս, yy-տարի:

sent_date

5*

Հերթական համարը

տեքստ

4

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության հերթական համարը` տվյալ օրվա դրությամբ (օրինակ` տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի` 0001):

seq_number

6

Ուղղման կամ լրացման հերթական համարը

թիվ

1- 3

Այո

Այո

Լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը:
Ենթակա է պարտադիր լրացման, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ ճշտման նպատակով, ինչպես նաև գործարքի պայմանի փոփոխության կամ այն դեպքում, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

error_code

7

Ուղղման կամ լրացման պատճառը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում են ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները: Ենթակա է պարտադիր լրացման, եթե 6-րդ կետում լրացվել է ուղղման կամ լրացման հերթական համարը:

error_reason

8*

Գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը

բաժին

 

Այո

Այո

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևu չի կատարվել, կամ գործարար հարաբերությունը դեռևu չի հաստատվել, ապա` 9-րդ կետում լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման դեպքում` գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման օրը, ամիսը, տարին:
10-րդ, 11-րդ, 27-րդ և 29-րդ կետերը չեն լրացվում 12-րդ, 13-րդ, 28-րդ և 30-րդ կետերում լրացվում է 0:

transaction_description

9*

Կատարման կամ հաստատման ամսաթիվը

Ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման տարին` 4-նիշ, ամիսը` 2-նիշ, օրը` 2-նիշ (yyyy-mm-dd):

trans_date

10*

Իրականացման եղանակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման եղանակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 1 ցանկից:Նշվում է «Կանխիկ», եթե կատարվել է կանխիկի հետ կապված հետևյալ գործարքներից որևէ մեկը․
●կանխիկ եղանակով իրականացվող գործարք, այդ թվում` մուտք բանկային հաշվին կամ ելք բանկային հաշվից,
● կանխիկ եղանակով իրականացվող գործարքին նախորդած անհաշիվ ստացման գործարք,
● կանխիկ եղանակով իրականացված գործարքին հաջորդող անհաշիվ փոխանցման գործարք:

cash

11*

Արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 2 ցանկից: Այն դեպքում, երբ «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում նշվել է «Արտարժույթի փոխարկում», ապա «Արժույթը» դաշտում լրացվում է բանկի կողմից վաճառված արժույթը:

currency

12*

Գումարը տվյալ արժույթով

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է գործարքի գումարի չափը այն արժույթով, որով կատարվել է գործարքը:

amount

13*

Գումարը համարժեք ՀՀ դրամին

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Եթե «Արժույթը» դաշտում լրացվում է ՀՀ դրամ, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է նախորդ դաշտում լրացված գումարը:
Այն դեպքում, երբ «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում նշվել է «Արտարժույթի փոխարկում», և կատարվել է մեկ արտարժույթի փոխարկում մեկ այլ արտարժույթի, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է բանկի կողմից գնված արտարժույթին համարժեք գումարի դրամական արտահայտությունը:
Այն դեպքում, երբ բանկի կողմից վաճառվել է ՀՀ դրամ, և գնվել է արտարժույթ, ապա «Գումարը տվյալ արժույթով» դաշտում ներկայացվում է գործարքի գումարը ՀՀ դրամով (վաճառված արժույթով). գործարքի կատարման նույն գումարը լրացվում է նաև «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում:
Այն դեպքում, երբ բանկի կողմից վաճառվել է արտարժույթ, և գնվել է ՀՀ դրամ, ապա «Գումարը տվյալ արժույթով» դաշտում ներկայացվում է գործարքի գումարը արտարժույթով (վաճառված արժույթով), իսկ «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում ներկայացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

amount_amd

14

Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Այո

Լրացվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` բանկի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:
Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում նշվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող հավելյալ տեղեկություններ, այդ թվում` առնվազն թվարկելով կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությանը կցվող համարակալված և բովանդակությանը համապատասխան անվանում ունեցող փաստաթղթերը:

transaction_desc

15*

Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը

բաժին

 

Այո

Այո

 

transaction_type

16*

Տեսակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 4 ցանկից:
«Ավանդ» ընտրելու դեպքում պարտադիր լրացման են ենթակա 18, 24-26 կետերը:
«Վճարահաշվարկային ծառայություններ» ընտրելու դեպքում պարտադիր լրացման են ենթակա 18 և 20 կետերը:
«Ներդրումային ծառայություններ» կամ «Հաշվի օպերատորի կողմից իրականացվող գործառնություններ» ընտրելու դեպքում պարտադիր լրացման են ենթակա 18, 31-37 կետերը:
«Արտարժույթի փոխարկում» ընտրելու դեպքում պարտադիր լրացման են ենթակա 27-30 կետերը:
«Այլ» նշելու դեպքում պարտադիր լրացման է ենթակա 17-րդ կետը:

transaction

17

Այլ տեսակը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության այլ տեսակը:

other_ transaction

18*

Ենթատեսակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 4 ցանկից:

sub_transaction

19

Այլ ենթատեսակը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Ենթակա է պարտադիր լրացման «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում «Ներդրումային ծառայություններ» կամ «Հաշվի օպերատորի կողմից իրականացվող գործառնություններ», իսկ «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Այլ» նշելու դեպքում:

other_sub

20*

Նպատակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:
«Փոխառություն» նպատակ նշելու դեպքում տեղեկատվության առկայության դեպքում 21-րդ կետում լրացվում է փոխառության նկարագրությունը` նշելով փոխառության պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին և փոխառության պայմանագրի կողմերին:
«Արժեթղթերի առուվաճառք» նպատակ նշելու դեպքում 21-րդ կետում լրացվում է արժեթուղթը թողարկող կազմակերպության անվանումը:
«Անշարժ գույքի առուվաճառք» նպատակ նշելու դեպքում տեղեկատվության առկայության դեպքում 21-րդ կետում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ տեղեկատվությունը (վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտ (թաղամաu, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոuայգի և այլն)):
«Այլ» նպատակ նշելու դեպքում 21-րդ կետում պարտադիր նկարագրվում է նպատակը:

details

21

Նպատակի նկարագրություն

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի նկարագրությունը:

other_details

22

Պարզաբանման ենթակա գործարք

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է պարզաբանման ենթակա գործարքի կարգավիճակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 15 ցանկից:
Ենթակա է պարտադիր լրացման, եթե «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում «Վճարահաշվարկային ծառայություն», իսկ «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Բանկային հաշվով ստացում»-ը բանկի կողմից դասակարգվել է որպես պարզաբանման ենթակա գործարք:
Կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքում հաշվետվություններ ներկայացնելիս նշվում է «Չկրեդիտագրված» և «Վերադարձված»:
Կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում հաշվետվություն ներկայացնելիս նշվում է «Չկրեդիտագրված»:
Կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքում հաշվետվություն ներկայացնելիս նշվում է «Վերադարձված»:
Կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքում ուղղում կամ լրացում հաշվետվություն ներկայացնելիս նշվում է «Կրեդիտագրված»:

subtransact_query

23

Միջնորդ բանկ

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է հաշվետու անձի միջնորդ բանկ հանդիսանալու փաստը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 13 ցանկից:
Լրացվում է «Այո», եթե հաշվետվություն տրամադրող անձը հանդիսանում է միջնորդ բանկ «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում «Վճարահաշվարկային ծառայություններ» և «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Բանկային հաշվով փոխանցում» նշելու դեպքում:
Այս դեպքում պարտադիր լրացման են ենթակա թղթակից բանկի հաճախորդի/գործարքի մյուս կողմի անուն, ազգանունը/անվանումը, թղթակից բանկի հաճախորդի/գործարքի մյուս կողմի բանկային հաշվեհամարը թղթակից բանկում, թղթակից բանկի անվանումը, երկիրը` 50,51,74-77 կետերով սահմանված կարգով:

intermediary_bank

24

Ավանդի մուտք կամ ելք

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է ավանդի մուտքագրումը կամ ելքագրումը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 16 ցանկից:

deposit_type

25

Ավանդի տարեկան տոկոսադրույքը

թիվ

մինչև 5

Այո

Այո

Լրացվում է ավանդային պայմանագրով որպես ավանդի տոկոսադրույք նշված տոկոսը. ամբողջ մասը` մինչև 3, տասնորդական մասը` մինչև 2, օրինակ` 2.25:

deposit_rate

26

Ավանդի ժամկետը

թիվ

մինչև 6

Այո

Այո

Լրացվում է ավանդային պայմանագրով ավանդի ներգրավման սահմանված ժամկետը օրերով: Ենթակա է պարտադիր լրացման «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Ժամկետային ավանդ» և «Կուտակային կենսաթոշակային ավանդ» նշելու դեպքում:

deposit_duration

27

Առքի արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է բանկի կողմից գնված արժույթը` ընտրելով սույն Հավելվածի Աղյուսակ 2 ցանկից:

buy_currency

28

Առքի գումարը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է բանկի կողմից գնված գումարը` արտահայտված գնման արժույթով:

buy_amount

29

Վաճառքի արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է բանկի կողմից վաճառված արժույթը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 2 ցանկից:

sell_currency

30

Վաճառքի գումարը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է բանկի կողմից վաճառված արժույթը` արտահայտված վաճառքի արժույթով:

sell_amount

31

Պայմանագրի տեսակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է այն պայմանագիրը, որի հիման վրա կատարվել է գործարքը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 14 ցանկից:

agreement_type

32

Պայմանագրի այլ տեսակի նկարագրություն

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է պայմանագրի այլ տեսակը «Պայմանագրի տեսակը» դաշտում «Այլ» նշելու դեպքում:

other_agreement

33

Արժեթղթի տեսակը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն արժեթղթի տեսակը, որով կատարվել է գործարքը:

security_type

34

Արժեթղթի անվանական արժեքը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է արժեթղթի անվանական արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:

security_nominal_price

35

Արժեթղթի շուկայական արժեքը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է արժեթղթի շուկայական արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:

security_market_price

36

Տարբերակիչ ծածկագիրը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է տարբերակիչ ծածկագիրը:

distinct_code

37

Տեղաբաշխված արժեթղթերի քանակը

թիվ

19

Այո

Այո

Լրացվում է տեղաբաշխված արժեթղթերի քանակը:

loc_sec_quantity

38*

Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն

բաժին

 

Այո

Ոչ

 

suspicios

39*

Կասկածելի գործարքի չափանիշը կամ տիպաբանությունը

տեքստ

 

Այո

Ոչ

Լրացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշ(ներ)ը կամ տիպաբանություն(ներ)ը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 3 ցանկից: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ»:
«Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 40-րդ կետում լրացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1/711-Ա որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցի համապատասխան բաժինը և նկարագրությունը (օրինակ` 2.1.2.2. Արտասովոր և կասկածահարույց գործողություններ, «Հաճախորդն ակնհայտ ավելորդ ջանքեր է գործադրում իր պատասխանները համոզիչ դարձնելու համար»), և/կամ տիպաբանության հերթական համարը և անվանումը (օրինակ` «10. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված առևտրային գործառնությունների միջոցով փողերի լվացման տիպաբանություն»):
«Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 40-րդ կետում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի համապատասխան իրավական ակտի դրույթի կամ տիպաբանության նկարագրությունը, հերթական համարը կամ անվանումը:
«Այլ» նշելու դեպքում 40-րդ կետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության այլ հիմք(եր)ի հակիրճ` անվանման կամ վերնագրի նմանեցված բնութագիրը:

criteriascr1cr2cr3

40*

Չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը

տեքստ

մինչև 1000

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը:

other_cr

41*

Կասկածների նկարագրությունը

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը (վերլուծություն նախաձեռնելու առիթը և հանգամանքները, ժամկետը և ժամանակահատվածը, սուբյեկտների ամբողջական շրջանակը, ինչպես նաև կիրառված վերլուծական գործիքները և օգտագործված տեղեկատվական աղբյուրները), նկարագրվում է վերլուծության ընթացքը, այդ թվում` հաճախորդի ինքնությանը և կարգավիճակին, գործելակերպին և վարքագծին, գործարքի կամ գործարար հարաբերության բնույթին և տեսակին, գործարքում օգտագործվող պրոդուկտին կամ գործարքի կատարման եղանակին վերաբերող փաստերը և դեպքերը և բոլոր այն հանգամանքները, որոնք վերլուծության ընթացում հաշվետվություն տրամադրող անձը որակել է որպես կասկածելի: Այս դաշտում կարող են նկարագրվել նաև բանկի` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:

doubt_description

42

Ներգրավված անձինք

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության մեջ ներգրավված անձանց տվյալները (անուն, ազգանուն, անձնագրային տվյալները` առկայության դեպքում), ինչպես նաև այդ անձանց վերաբերյալ բանկին հայտնի այլ տեղեկատվությունը:

rel_persons

43

Կապված հաշվետվությունը

տեքստ

մինչև 25

Այո

Ոչ

Լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը` «Հաշվառման համարը»-«Հաշվետվության ուղարկման ամսաթիվը»-«Հաշվետվության հերթական համարը»-«Ուղղման (լրացման) հերթական համարը»: Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ բանկի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է բանկի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ:

rel_report

44*

Տիրապետում է իրական շահառուի մասին տեղեկատվությանը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է հաշվետու անձի կողմից իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու փաստը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 13 ցանկից:
Լրացվում է «Ոչ», եթե տեղի է ունեցել գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձ, երբ բանկը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ: Այս դեպքում 45-րդ կետում «Իրական շահառու» գործարքի կողմը չի լրացվում:

ben_no

45*

Գործարքի կողմերը

բաժին

 

Այո

Այո

Լրացվում է հաճախորդի, գործարքի մյուս կողմի, լիազորված անձի և իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը` ընտրելով սույն Հավելվածի Աղյուսակ 11 ցանկից:
«Հաճախորդ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման բոլոր գործարքների դեպքում: «Հաճախորդ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 47, 50-77 կետերով սահմանված կարգով:
«Գործարքի մյուս կողմ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում «Վճարահաշվարկային ծառայություն», իսկ «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Բանկային հաշվով փոխանցում», «Բանկային հաշվով ստացում», «Անհաշիվ փոխանցում», «Անհաշիվ ստացում», «Կանխիկ մուտք բանկային հաշվին հաշվետեր չհանդիսացող անձի կողմից», «Կանխիկ ելք բանկային հաշվից հաշվետեր չհանդիսացող անձի կողմից» նշելու դեպքում:
«Գործարքի մյուս կողմ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 47, 50-77 կետերով սահմանված կարգով: Ընդ որում, պարտադիր լրացման են ենթակա 47, 50, 51, 74-76 կետերը:
«Կանխիկ մուտք բանկային հաշվին հաշվետեր չհանդիսացող անձի կողմից» կամ «Կանխիկ ելք բանկային հաշվից հաշվետեր չհանդիսացող անձի կողմից» դաշտերը նշելու դեպքում «Հաճախորդ» դաշտում նշվում է այն անձը, ում հաշվին կատարվում է մուտք կամ ում հաշվից կատարվում է ելք, իսկ հաշվին մուտք կամ հաշվից ելք իրականացնող անձը նշվում է «Գործարքի մյուս կողմ» դաշտում:
«Լիազորված անձ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման իրավաբանական անձ, պետական մարմին կամ համայնք հաճախորդի դեպքում, ինչպես նաև ֆիզիկական անձ հաճախորդի դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը լիազորված անձի միջոցով կատարվելու պարագայում: «Լիազորված անձ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 47, 48, 50-73 կետերով սահմանված կարգով:
«Իրական շահառու» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դեպքում:
«Իրական շահառու»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 47, 49-68 կետերով սահմանված կարգով:

side_section

46*

Գործարքի կողմը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կողմը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 11 ցանկից:

side_type

47*

Գործարքի կողմի տեսակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կողմի տեսակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 12 ցանկից, իսկ լիազորված անձի դեպքում` սույն հավելվածի Աղյուսակ 9 ցանկից:

side_subtype

48

Լիազորող անձ

թիվ

1-ից մինչև հաճախորդների առավելագույն քանակը

Այո

Այո

Լրացվում է այն հաճախորդի ծրագրային հղման համարը, ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

auth_clients

49*

Իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում են գործարքի կամ գործարար հարաբերության, գործարքի կողմերի և իրական շահառուի միջև առկա կապի վերաբերյալ մանրամասները:

ben_information

50*

Անուն (անվանում)

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ համայնքի անվանումը: Ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը լրացվում է այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում/ պետական գրանցման վկայականում:

first_name

51*

Ազգանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը` 50-րդ կետում նշված կարգով:

last_name

52

Հայրանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը` 50-րդ կետում նշված կարգով:

family_name

53*

Ծննդյան ամսաթիվը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան տարին` 4-նիշ, ամիսը` 2-նիշ, օրը` 2-նիշ (yyyy-mm-dd):

dob

54*

Բնակության վայր (գտնվելու վայր)

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը)
Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը)

address

55*

Բնակության քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի քաղաքը կամ գյուղը
Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի քաղաքը կամ գյուղը

city

56*

Բնակության մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի մարզը:
Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի մարզը:

region

57*

Բնակության երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի երկիրը
Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի երկիրը
Երկիրը ընտրվում է սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

country

58

Գրանցման հասցեն

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_address

59

Գրանցման քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_city

60

Գրանցման մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_region

61

Գրանցման երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից

r_country

62*

Քաղաքացիությունը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

citizenship

63

Հանրային ծառայությունների համարանիշը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը

socialnum

64*

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված` ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող այլ փաստաթուղթը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 7 ցանկից:

doc_type

65*

Փաստաթղթի սերիան և համարը

տեքստ

մինչև 16

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նշված է փաստաթղթում:

doc_number

66*

Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի տրամադրման տարին` 4-նիշ, ամիսը` 2-նիշ, օրը` 2-նիշ (yyyy-mm-dd):

date_of_issue

67*

Ում կողմից է տրամադրվել

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթուղթը:

giver

68*

Փաստաթղթի վավերականության ժամկետը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է այն տարին` 4-նիշ, ամիսը` 2-նիշ, օրը` 2-նիշ (yyyy-mm-dd), երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

expire_date

69*

Կազմակերպական-իրավական ձևը

թիվ

 

Այո

Այո

Լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 8 ցանկից:

leg_org_form

70*

Այլ կազմակերպական-իրավական ձև

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է, եթե «Կազմակերպական-իրավական ձևը» դաշտում նշվել է «Այլ»: Օտարերկրյա պետական մարմնի կամ համայնքի կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

other_leg_org_form

71*

Անհատականացման (հաշվառման) համարը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը

st_reg_number

72*

ՀՎՀՀ

տեքստ

մինչև 256 (ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում 8 նիշ)

Այո

Այո

Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նշված է նույնականացման փաստաթղթում:

tax_pay_number

73*

Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը

manager_name

74*

Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է բանկային հաշվի համարը: «Անհաշիվ փոխանցում» կամ «Անհաշիվ ստացում» նշելու դեպքում լրացվում է եզակի հղման համարը:

bank_account

75*

Բանկի/դրամական փոխանցման համակարգի անվանում

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն բանկի/դրամական փոխանցման համակարգի անվանումը, որտեղ սպասարկվում է «Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը» դաշտում լրացված հաշվի համարը կամ եզակի հղման համարը:

bank

76*

Բանկի երկիր

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է այն երկիրը, որտեղ գրանցված է «Բանկի անվանում» դաշտում նշված բանկը, իսկ գործարքը բանկի մասնաճյուղում կատարվելու դեպքում նշվում է մասնաճյուղի գրանցման երկիրը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

country_bank

77

Բանկի BIC (SWIFT) կոդը կամ BankMail համակարգում եզակի նույնականացման համար

տեքստ

մինչև 16

Այո

Ոչ

Լրացվում է «Բանկի անվանում» դաշտում նշված օտարերկրյա բանկի BIC (SWIFT) կոդը կամ ներպետական բանկի BankMail համակարգում եզակի նույնականացման համարը:

bic

78*

Կանխարգելիչ գործողություններ

բաժին

 

Այո

Ոչ

 

susp

79*

Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը, մերժումը կամ դադարեցումը, գույքի սառեցումը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման, իրականացման մերժման, դադարեցման կամ գույքի սառեցման վերաբերյալ տեղեկատվությունը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 10 ցանկից:
Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման դեպքում պարտադիր լրացման են ենթակա 80-82 կետերը, մերժման կամ դադարեցման դեպքում 80-րդ կետը, իսկ գույքի սառեցման դեպքում` 80-րդ, 81-րդ կետերը:

susp_status

80

Կասեցման
/մերժման կամ դադարեցման
/սառեցման պատճառը

տեքստ

մինչև 256

Այո

Ոչ

Լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու, կամ դրա իրականացումը մերժելու կամ դադարեցնելու համար

description

81

Կասեցման
/սառեցման ամսաթիվը

Ամսաթիվ

10

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ գույքի սառեցման տարին` 4-նիշ, ամիսը` 2-նիշ, օրը` 2-նիշ (yyyy-mm-dd):

freeze_date

82

Կասեցման ժամկետը

թիվ

1-5

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման ժամկետը:

duration

 

*-ով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:

*-ով չնշված կետերը ենթակա են պարտադիր լրացման սույն Հավելվածի «Լրացման կարգ» սյունակում նշված պայմանների առկայության դեպքում:

 

XML ՍԽԵՄԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ
ԿԱՆԽԻԿ 1
ԱՆԿԱՆԽԻԿ 0

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԱՐԺՈՒՅԹՆԵՐ
UAE DIRHAM AED
AFGHANI AFN
LEK ALL
ARMENIAN DRAM AMD
NETHERLANDS ANTILLEAN GUILDER ANG
KWANZA AOA
ARGENTINE PESO ARS
AUSTRALIAN DOLLAR AUD
ARUBAN FLORIN AWG
AZERBAIJANIAN MANAT AZN
CONVERTIBLE MARK BAM
BARBADOS DOLLAR BBD
TAKA BDT
BULGARIAN LEV BGN
BAHRAINI DINAR BHD
BURUNDI FRANC BIF
BERMUDIAN DOLLAR BMD
BRUNEI DOLLAR BND
BOLIVIANO BOB
MVDOL BOV
BRAZILIAN REAL BRL
BAHAMIAN DOLLAR BSD
NGULTRUM BTN
PULA BWP
BELARUSSIAN RUBLE BYR
BELIZE DOLLAR BZD
CANADIAN DOLLAR CAD
CONGOLESE FRANC CDF
WIR EURO CHE
SWISS FRANC CHF
WIR FRANC CHW
UNIDAD DE FOMENTO CLF
CHILEAN PESO CLP
YUAN RENMINBI CNY
COLOMBIAN PESO COP
UNIDAD DE VALOR REAL COU
COSTA RICAN COLON CRC
PESO CONVERTIBLE CUC
CUBAN PESO CUP
CAPE VERDE ESCUDO CVE
CZECH KORUNA CZK
DJIBOUTI FRANC DJF
DANISH KRONE DKK
DOMINICAN PESO DOP
ALGERIAN DINAR DZD
EGYPTIAN POUND EGP
NAKFA ERN
ETHIOPIAN BIRR ETB
EURO EUR
FIJI DOLLAR FJD
FALKLAND ISLANDS POUND FKP
POUND STERLING GBP
LARI GEL
GHANA CEDI GHS
GIBRALTAR POUND GIP
DALASI GMD
GUINEA FRANC GNF
QUETZAL GTQ
GUYANA DOLLAR GYD
HONG KONG DOLLAR HKD
LEMPIRA HNL
CROATIAN KUNA HRK
GOURDE HTG
FORINT HUF
RUPIAH IDR
NEW ISRAELI SHEQEL ILS
INDIAN RUPEE INR
IRAQI DINAR IQD
IRANIAN RIAL IRR
ICELAND KRONA ISK
JAMAICAN DOLLAR JMD
JORDANIAN DINAR JOD
YEN JPY
KENYAN SHILLING KES
SOM KGS
RIEL KHR
COMORO FRANC KMF
NORTH KOREAN WON KPW
WON KRW
KUWAITI DINAR KWD
CAYMAN ISLANDS DOLLAR KYD
TENGE KZT
KIP LAK
LEBANESE POUND LBP
SRI LANKA RUPEE LKR
LIBERIAN DOLLAR LRD
LOTI LSL
LITHUANIAN LITAS LTL
LATVIAN LATS LVL
LIBYAN DINAR LYD
MOROCCAN DIRHAM MAD
MOLDOVAN LEU MDL
MALAGASY ARIARY MGA
DENAR MKD
KYAT MMK
TUGRIK MNT
PATACA MOP
OUGUIYA MRO
MAURITIUS RUPEE MUR
RUFIYAA MVR
KWACHA MWK
MEXICAN PESO MXN
MEXICAN UNIDAD DE INVERSION (UDI) MXV
MALAYSIAN RINGGIT MYR
MOZAMBIQUE METICAL MZN
NAMIBIA DOLLAR NAD
NAIRA NGN
CORDOBA ORO NIO
NORWEGIAN KRONE NOK
NEPALESE RUPEE NPR
NEW ZEALAND DOLLAR NZD
RIAL OMANI OMR
BALBOA PAB
NUEVO SOL PEN
KINA PGK
PHILIPPINE PESO PHP
PAKISTAN RUPEE PKR
ZLOTY PLN
GUARANI PYG
QATARI RIAL QAR
NEW ROMANIAN LEU RON
SERBIAN DINAR RSD
RUSSIAN RUBLE RUB
RWANDA FRANC RWF
SAUDI RIYAL SAR
SOLOMON ISLANDS DOLLAR SBD
SEYCHELLES RUPEE SCR
SUDANESE POUND SDG
SWEDISH KRONA SEK
SINGAPORE DOLLAR SGD
SAINT HELENA POUND SHP
LEONE SLL
SOMALI SHILLING SOS
SURINAM DOLLAR SRD
SOUTH SUDANESE POUND SSP
DOBRA STD
EL SALVADOR COLON SVC
SYRIAN POUND SYP
LILANGENI SZL
BAHT THB
SOMONI TJS
TURKMENISTAN NEW MANAT TMT
TUNISIAN DINAR TND
PA’ANGA TOP
TURKISH LIRA TRY
TRINIDAD AND TOBAGO DOLLAR TTD
NEW TAIWAN DOLLAR TWD
TANZANIAN SHILLING TZS
HRYVNIA UAH
UGANDA SHILLING UGX
US DOLLAR USD
US DOLLAR (NEXT DAY) USN
US DOLLAR (SAME DAY) USS
URUGUAY PESO EN UNIDADES INDEXADAS (URUIURUI) UYI
PESO URUGUAYO UYU
UZBEKISTAN SUM UZS
BOLIVAR VEF
DONG VND
VATU VUV
TALA WST
CFA FRANC BEAC XAF
SILVER XAG
GOLD XAU
BOND MARKETS UNIT EUROPEAN COMPOSITE UNIT (EURCO) XBA
BOND MARKETS UNIT EUROPEAN MONETARY UNIT (E.M.U.-6) XBB
BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 9 (E.U.A.-9) XBC
BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 17 (E.U.A.-17) XBD
EAST CARIBBEAN DOLLAR XCD
SDR (SPECIAL DRAWING RIGHT) XDR
CFA FRANC BCEAO XOF
PALLADIUM XPD
CFP FRANC XPF
PLATINUM XPT
SUCRE XSU
CODES SPECIFICALLY RESERVED FOR TESTING PURPOSES XTS
ADB UNIT OF ACCOUNT XUA
THE CODES ASSIGNED FOR TRANSACTIONS WHERE NO CURRENCY IS INVOLVED XXX
YEMENI RIAL YER
RAND ZAR
ZAMBIAN KWACHA ZMW
ZIMBABWE DOLLAR ZWL

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԱՓԱՆԻՇԸ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ cr1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ cr2
ԱՅԼ cr3

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ, ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐ
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ ԿՈԴ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՏԵՍԱԿ ԿՈԴ ՆՊԱՏԱԿԻ ԿՈԴ
ԱՎԱՆԴ 101107 ՑՊԱՀԱՆՋ ԱՎԱՆԴ 101101 -
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ 101102 -
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ 101214 -
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 101103 ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ 101201 101401
101402
101404
101407
101403
101406
101409
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՎ ՍՏԱՑՈՒՄ 101202
ԱՆՀԱՇԻՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ 101203
ԱՆՀԱՇԻՎ ՍՏԱՑՈՒՄ 101204
ԿԱՆԽԻԿ ՄՈՒՏՔ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՀԱՇՎԵՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ 101207
ԿԱՆԽԻԿ ԵԼՔ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ՀԱՇՎԵՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ 101208
ԿԱՆԽԻԿ ՄՈՒՏՔ ՀԱՇՎԵՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ 101205 101409
ԿԱՆԽԻԿ ԵԼՔ ՀԱՇՎԵՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ 101206 101409
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 101106 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 101209  
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ 101210 -
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 101211 -
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ 101212 -
ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ 101213 -
ԱՅԼ 101215 -
ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐ 101108 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ 101216 -
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ 101217 -
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄ 101218 -
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ 101219 -
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՄ ՆՈՐ ԴԱՍԻ (ՏԵՍԱԿԻ) ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ 101220 -
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԵՏԳՆՈՒՄ 101221 -
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՐՈՒՄ 101222 -
ԱՅԼ 101215 -
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԿՈՒՄ 101104 - - -
ԱՅԼ 101105 - - -

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ
ԳՈՒՅՔԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ 101401
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ 101402
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ 101404
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ 101407
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 101403
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ 101406
ԱՅԼ 101409

 

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԵՐԿՐՆԵՐ
AFGHANISTAN AF
ALAND ISLANDS AX
ALBANIA AL
ALGERIA DZ
AMERICAN SAMOA AS
ANDORRA AD
ANGOLA AO
ANGUILLA AI
ANTARCTICA AQ
ANTIGUA AND BARBUDA AG
ARGENTINA AR
ARMENIA AM
ARUBA AW
AUSTRALIA AU
AUSTRIA AT
AZERBAIJAN AZ
BAHAMAS BS
BAHRAIN BH
BANGLADESH BD
BARBADOS BB
BELARUS BY
BELGIUM BE
BELIZE BZ
BENIN BJ
BERMUDA BM
BHUTAN BT
BOLIVIA, PLURINATIONAL STATE OF BO
BONAIRE, SINT EUSTATIUS AND SABA BQ
BOSNIA AND HERZEGOVINA BA
BOTSWANA BW
BOUVET ISLAND BV
BRAZIL BR
BRITISH INDIAN OCEAN TERRITORY IO
BRUNEI DARUSSALAM BN
BULGARIA BG
BURKINA FASO BF
BURUNDI BI
Cթ'TE D'IVOIRE CI
CAMBODIA KH
CAMEROON CM
CANADA CA
CAPE VERDE CV
CAYMAN ISLANDS KY
CENTRAL AFRICAN REPUBLIC CF
CHAD TD
CHILE CL
CHINA CN
CHRISTMAS ISLAND CX
COCOS (KEELING) ISLANDS CC
COLOMBIA CO
COMOROS KM
CONGO CG
CONGO, THE DEMOCRATIC REPUBLIC OF THE CD
COOK ISLANDS CK
COSTA RICA CR
CROATIA HR
CUBA CU
CURAթ‡AO CW
CYPRUS CY
CZECH REPUBLIC CZ
DENMARK DK
DJIBOUTI DJ
DOMINICA DM
DOMINICAN REPUBLIC DO
ECUADOR EC
EGYPT EG
EL SALVADOR SV
EQUATORIAL GUINEA GQ
ERITREA ER
ESTONIA EE
ETHIOPIA ET
FALKLAND ISLANDS (MALVINAS) FK
FAROE ISLANDS FO
FIJI FJ
FINLAND FI
FRANCE FR
FRENCH GUIANA GF
FRENCH POLYNESIA PF
FRENCH SOUTHERN TERRITORIES TF
GABON GA
GAMBIA GM
GEORGIA GE
GERMANY DE
GHANA GH
GIBRALTAR GI
GREECE GR
GREENLAND GL
GRENADA GD
GUADELOUPE GP
GUAM GU
GUATEMALA GT
GUERNSEY GG
GUINEA GN
GUINEA-BISSAU GW
GUYANA GY
HAITI HT
HEARD ISLAND AND MCDONALD ISLANDS HM
HOLY SEE (VATICAN CITY STATE) VA
HONDURAS HN
HONG KONG HK
HUNGARY HU
ICELAND IS
INDIA IN
INDONESIA ID
IRAN, ISLAMIC REPUBLIC OF IR
IRAQ IQ
IRELAND IE
ISLE OF MAN IM
ISRAEL IL
ITALY IT
JAMAICA JM
JAPAN JP
JERSEY JE
JORDAN JO
KAZAKHSTAN KZ
KENYA KE
KIRIBATI KI
KOREA, DEMOCRATIC PEOPLE'S REPUBLIC OF KP
KOREA, REPUBLIC OF KR
KUWAIT KW
KYRGYZSTAN KG
LAO PEOPLE'S DEMOCRATIC REPUBLIC LA
LATVIA LV
LEBANON LB
LESOTHO LS
LIBERIA LR
LIBYA LY
LIECHTENSTEIN LI
LITHUANIA LT
LUXEMBOURG LU
MACAO MO
MACEDONIA, THE FORMER YUGOSLAV REPUBLIC OF MK
MADAGASCAR MG
MALAWI MW
MALAYSIA MY
MALDIVES MV
MALI ML
MALTA MT
MARSHALL ISLANDS MH
MARTINIQUE MQ
MAURITANIA MR
MAURITIUS MU
MAYOTTE YT
MEXICO MX
MICRONESIA, FEDERATED STATES OF FM
MOLDOVA, REPUBLIC OF MD
MONACO MC
MONGOLIA MN
MONTENEGRO ME
MONTSERRAT MS
MOROCCO MA
MOZAMBIQUE MZ
MYANMAR MM
NAGORNO-KARABAKH REPUBLIC NK
NAMIBIA NA
NAURU NR
NEPAL NP
NETHERLANDS NL
NEW CALEDONIA NC
NEW ZEALAND NZ
NICARAGUA NI
NIGER NE
NIGERIA NG
NIUE NU
NORFOLK ISLAND NF
NORTHERN MARIANA ISLANDS MP
NORWAY NO
OMAN OM
PAKISTAN PK
PALAU PW
PALESTINE, STATE OF PS
PANAMA PA
PAPUA NEW GUINEA PG
PARAGUAY PY
PERU PE
PHILIPPINES PH
PITCAIRN PN
POLAND PL
PORTUGAL PT
PUERTO RICO PR
QATAR QA
Rթ‰UNION RE
ROMANIA RO
RUSSIAN FEDERATION RU
RWANDA RW
SAINT BARTHթ‰LEMY BL
SAINT HELENA, ASCENSION AND TRISTAN DA CUNHA SH
SAINT KITTS AND NEVIS KN
SAINT LUCIA LC
SAINT MARTIN (FRENCH PART) MF
SAINT PIERRE AND MIQUELON PM
SAINT VINCENT AND THE GRENADINES VC
SAMOA WS
SAN MARINO SM
SAO TOME AND PRINCIPE ST
SAUDI ARABIA SA
SENEGAL SN
SERBIA RS
SEYCHELLES SC
SIERRA LEONE SL
SINGAPORE SG
SINT MAARTEN (DUTCH PART) SX
SLOVAKIA SK
SLOVENIA SI
SOLOMON ISLANDS SB
SOMALIA SO
SOUTH AFRICA ZA
SOUTH GEORGIA AND THE SOUTH SANDWICH ISLANDS GS
SOUTH SUDAN SS
SPAIN ES
SRI LANKA LK
SUDAN SD
SURINAME SR
SVALBARD AND JAN MAYEN SJ
SWAZILAND SZ
SWEDEN SE
SWITZERLAND CH
SYRIAN ARAB REPUBLIC SY
TAIWAN, PROVINCE OF CHINA TW
TAJIKISTAN TJ
TANZANIA, UNITED REPUBLIC OF TZ
THAILAND TH
TIMOR-LESTE TL
TOGO TG
TOKELAU TK
TONGA TO
TRINIDAD AND TOBAGO TT
TUNISIA TN
TURKEY TR
TURKMENISTAN TM
TURKS AND CAICOS ISLANDS TC
TUVALU TV
UGANDA UG
UKRAINE UA
UNITED ARAB EMIRATES AE
UNITED KINGDOM GB
UNITED STATES US
UNITED STATES MINOR OUTLYING ISLANDS UM
URUGUAY UY
UZBEKISTAN UZ
VANUATU VU
VENEZUELA, BOLIVARIAN REPUBLIC OF VE
VIET NAM VN
VIRGIN ISLANDS, BRITISH VG
VIRGIN ISLANDS, U.S. VI
WALLIS AND FUTUNA WF
WESTERN SAHARA EH
YEMEN YE
ZAMBIA ZM
ZIMBABWE ZW
NO VALUE NV

 

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ
ԱՆՁՆԱԳԻՐ AND
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ ZIG
ՀՀ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵU ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ NGN
ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ CVK
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ PVK
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ PCP
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ OTA
ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ AHP
ՀՀ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ HHA
ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ KAC
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ NID

 

ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 1
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2
ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 3
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 4
ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 5
ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 6
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 7
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ 8
ՀԻՄՆԱԴՐԱՄ 9
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ 10
ԱՅԼ 11
ԱՌԿԱ ՉԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 12

 

ԱՂՅՈՒՍԱԿ 9. ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ 1
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ 2

 

ԱՂՅՈՒՍԱԿ 10.ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ (ԿԱՍԵՑՈՒՄ, ՄԵՐԺՈՒՄ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ, ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ)
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ 1
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ 2
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ 3
ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ 4
ԱՌԿԱ ՉԷ 5

 

ԱՂՅՈՒՍԱԿ 11. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ
ՀԱՃԱԽՈՐԴ 1
ԳՈՐԾԱՐՔԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄ 4
ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ 2
ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ 3

 

ԱՂՅՈՒՍԱԿ 12. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԻ ՏԵՍԱԿՆԵՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ 1
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ 2
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ 3
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ 4

 

ԱՂՅՈՒՍԱԿ 13. ԱՅՈ/ՈՉ
ԱՅՈ 1
ՈՉ 2

 

ԱՂՅՈՒՍԱԿ 14. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ
ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 2
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ 3
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄ 4
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄ 5
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ 6
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄ 7
ԱՅԼ 8

 

ԱՂՅՈՒՍԱԿ 15. ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
ԿՐԵԴԻՏԱԳՐՎԱԾ 1
ՉԿՐԵԴԻՏԱԳՐՎԱԾ 2
ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ 3

 

ԱՂՅՈՒՍԱԿ 16. ԱՎԱՆԴԻ ՄՈՒՏՔ/ԵԼՔ
ՄՈՒՏՔ 1
ԵԼՔ 2

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.05.2020
N 75-Ն
Որոշում