ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄN 125-Ա
9 հունիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 4-ի N 1555-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել «Պրոմ-Տեստ» ՍՊԸ` ք. Երևան, Շերամի փողոց, թիվ 2 շենք հասցեում իրականացվող գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ` անհետաձգելի բժշկականօգնություն պահանջող դեպքերի:
2. «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ին` ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումները անհապաղ վերացնելու ուղղությամբ:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչականմարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին`ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջականվերահսկողությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
09.06.2020 թ.