Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-202...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2020 թվականի N 909-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության մարմինների, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին` այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ամփոփվելու և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին (այսուհետ` խորհուրդ)` ծրագրի միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հունիսի 8
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 4-ի
N 909-Լ որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

i

Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված պայքարը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ սկսվել է 2002 թվականին: Երևույթին արդյունավետ հակազդելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը, և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող հինգ ազգային ծրագրերը. Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշում), Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում), Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում), Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 186-Ն որոշում) և Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 726-Ն որոշում): 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության ՀO-212-Ն օրենքը, որի նպատակն էր էլ ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանությունն ու աջակցությունը, և որին հաջորդեցին օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերի մշակումը, ընդունումը, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը:

i

Օրենքի 2-րդ հոդվածը որպես նպատակ սահմանում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության սկզբունքը` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման, նույնացման, աջակցության, պաշտպանության, հասարակությանը վերաինտեգրման արդյունավետ ապահովման հարցում: Սա հիմք է ստեղծում գործողությունների հստակ ձևաչափի մշակման և դրա շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ընդունված երեք ուղղություններով` կանխման, կանխարգելման և աջակցության, միջոցառումներ իրականացնելու համար: Միևնույն ժամանակ ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թվականի կոնվենցիայի և դրան կից` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 ու «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրությունների (2003 թ.), ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մաuին» (2005 թ.) կամընտիր արձանագրության, Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (2008 թ.), ԱՄԿ «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 (2005 թ.) և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» թիվ 182 (2006 թ.) կոնվենցիաների պահանջներին և առաջարկվող մեխանիզմներին, և նպատակաուղղված է դրանց կատարմանը:

i

 2019 թվականի հունիսի 3-ին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-56-Ն օրենքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի N 1025-Ա որոշմամբ հաստատվել է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը: Այն ներառված է ծրագրի ժամանակացույցում:

 

Հինգերորդ և վեցերորդ ազգային ծրագրերի շրջանակները

Հինգերորդ` 2016-2018 թվականների ազգային ծրագրում ուշադրության կենտրոնում են եղել երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումները: Հիմնական շեշտը դրվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը, իսկ միջոցառումները ներառվել են 5 հիմնական բաժիններում`

• մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրություն և դրանց կիրառման ապահովում,

• մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,

• մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,

• համագործակցություն,

• ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

 Վեցերորդ` 2020-2022 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի կողմից: Այն, ներառելով նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, կենտրոնանում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության գործընթացների բարելավման վրա: Ծրագրով նախատեսված են այնպիսի օրենսդրական քայլեր, որոնց շնորհիվ կկատարելագործվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման, ինչպես նաև աջակցության տրամադրման մեխանիզմները:

Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կառույցների, մասնավորապես, Հայաստանի կողմից Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ երրորդ զեկույցի, ԱՄՆ-ի պետքարտուղարության, ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգողի Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄՄԿ գնահատման զեկույցի առաջարկները:

Ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 6 հիմնական բաժիններում`

• մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում,

• մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,

• երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,

• մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,

• միջազգային համագործակցություն,

• ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN ը/կ Միջոցառումները Պատասխանատու և համագործակցող մարմինները Կատարման ժամկետը Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները Ակնկալվող արդյունքները Գնահատման ցուցիչները
1 2 3 4 5 6 7
Գլուխ I. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում
  Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում, ինստիտուցիոնալ մեխանիզմների հզորացում
1.1.1. Մշակել առաջարկություններ` ուղղված ՀՀ աշխատանքային օրենսգրքում «հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանմանը և սահմանված նորմի կիրարկման մեխանիզմների ձևավորմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
2021 թ. 4-րդ եռամ-
սյակ
Ֆինանսավորում չի պահանջվում: Կբարելավվի հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունված է:
1.1.2. Մշակել «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ ոստիկանություն,

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

2020 թ. 4-րդ եռամ-
սյակ
Ֆինանսավորում չի պահանջվում: Կբարելավվի հանձնաժողովի աշխատանքը: «ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացված է ՀՀ վարչապետի աշխատակազմ:
1.1.3. Ուսումնասիրել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ընթացքում հանցագործություն կատարած զոհին` անկախ հանցագործության ծանրության աստիճանից, քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական առաջարկ

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ),

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

2020 թ. 4-րդ եռամ-
սյակ
Ֆինանսավորում չի պահանջվում: 1.1.3. Գործող օրենսդրության կատարելագործում` Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին համապատասխան, զոհերի պաշտպանության ընթացակարգերի բարելավում

1.1.4. Առկա է երեխայի իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմ:

1.1.5 . Կներդրվի տուժողի վնասի փոխհատուցման մեխանիզմ:
Ուսումնասիրությունը և վերլուծությունը կատարվել են, առաջարկությունները մշակվել են:
1.1.4. ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 1025-Ա որոշմամբ սահմանված իրավական ակտի մշակում և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2020 թ. 2-րդ եռամ-
սյակ
Ֆինանսավորում չի պահանջվում: ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:
1.1.5. Ուսումնասիրել ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման համապատասխան կառուցակարգերը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական առաջարկ ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ),
ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)
2021 թ. 3-րդ եռամ-
սյակ
Ֆինանսավորում չի պահանջվում: Ուսումնասիրությունը և վերլուծությունը կատարվել են, առաջարկությունները մշակվել են:
1.1.6. «Միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի 1990 թվականի դեկտեմբերի 18-ի միջազգային կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների միգրացիոն ծառայություն,
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
2022 թ. 4-րդ եռամ-
սյակ
Ֆինանսավորում չի պահանջվում: Նախապատրաստված են և ներկայացված են համապատասխան մարմին կոնվենցիաների վավերացմանն ուղղված նյութերը: Կոնվենցիայի վավերացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը ներկայացված է ՀՀ Ազգային ժողով:
1.1.7. «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
ՀՀ արդարադատության նախարարություն
2022 թ. 3-րդ եռամսյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
1.1.8. Փոփոխություններ կատարել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում` մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների, ինչպես նաև հավանական զոհերի նախնական նույնացման ցուցիչների մշակման և ներդրման գործընթացներն ապահովելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ ոստիկանություն,
ՀՀ քննչական կոմիտե(համաձայնությամբ),
ՀՀ դատախազություն
(համաձայնությամբ)
2020 թ. 4-րդ եռամ-
սյակ, 2021 թ.
ֆինանսավորում չի պահանջվում: Կներդրվեն համապատասխան միջոցա-
ռումների կարգավորման մեխանիզմները
Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը, կբարելավվի ինտեգրման գործընթացը, կապահովվեն պրոակտիվ միջոցառումները` թրաֆիքինգի և շահագործման զոհերին հայտնաբերելու և հանցա-
գործությունը կանխելու համար:
1.1.9. Փոփոխություններ կատարել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում` օտարերկրյա պետություններում թրաֆիքինգի ենթարկված ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադառնալու անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման աղբյուրի ճշտման և ապահովման հարցը կարգավորելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարություն 2021 թ., 2-րդ եռամ-
սյակ
Ֆինանսավորում չի պահանջում: Օտարերկրյա պետությունում հայտնա-
բերված թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձինք անվտանգ միջավայ-
րում են:
Տարվա ընթացքում ապահովվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված մինչև 5 անձի անվտանգ վերադարձը հայրենիք:
Գլուխ II. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում
  Նպատակ 1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացում
2.1.1. Երիտասարդների շրջանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով իրազեկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
2020-2022 թթ. յուրա-
քանչյուր տարի
2020 թ. համար` պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար` 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավոր-
ման այլ (ոչ բյուջետային) միջոցներ
Կբարձրանա երիտասարդության իրազեկվածության մակարդակը, կնվազեն թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու ռիսկերը, հանրության շրջանում կվերանա թրաֆիքինգի և շահագործման զոհերի նկատմամբանհանդուրժողա-
կանությունը/անտարբերությունը:
Ռիսկային խմբերին պատկանող 200 երիտասարդների համար 5 միջոցառումներիկազմակերպում



2.1.2. Երևանում և հանրապետության 8 մարզերում գործող միգրացիոն կենտրոններին նյութերի տրամադրում,մեկ հեռուստահաղորդման կամ տեսահոլովակի պատրաստում
2.1.2. Բնակչությանը, մասնավորապես, արտագնա աշխատանքի մեկնողներին, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ լուսաբանող և տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հեռուստառադիո-
ընկերություն (համաձայնությամբ)
2020-2022 թթ. 2021-2022 թվականների համար` 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում,ՀՀ օրենքով չարգելված ֆինանսա-
վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ
Արտագնա աշխատանքի մեկնողները կտեղեկացվեն իրենց իրավունքների վերաբերյալ, մասնավորապես, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու վտանգի համատեքստում:
2.1.3. Համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով տարածվող աշխատանքի տեղավորման կեղծ առաջարկների չեզոքացման, անվտանգ միգրացիայի ապահովման ու թրաֆիքինգի վտանգի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկում ՀՀ ոստիկանություն,
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
2020-2022 թթ. 2021-2022 թվականների համար` 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում,ՀՀ օրենքով չարգելված ֆինանսա-
վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ
Բնակչության, հատկապես արտերկրում աշխատանք որոնող քաղաքացիների շրջանում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգներին դիմակայելու միջոցների, ինչպես նաև պաշտպանության և աջակցության հնարավորության մասին իրազեկվածությունը: Հանրայնացված նյութերի քանակ
  Նպատակ 2. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող հիմնարկությունների, կազմակերպությունների աշխատողների` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկման բարձրացում և վերապատրաստում
2.2.1. Թարմացնել ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգի աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի, սոցիալական ոլորտի մասնագետների համար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով ձեռնարկները` դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը և ընթացիկ իրավիճակին ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2021 թթ. 4-րդ եռամ-
սյակ
ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Կապահովվի մասնագետների պարբերա-
բար վերապատրաստման և պատրաստման շարունակականությունը
Ոլորտային մասնագիտական վերապատրաստման ձեռնարկների առկայություն` ըստ արծարծված թեմաների
2.2.2. Երևանում և հանրապետության 8 մարզերում` Արագածոտնի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու և Շիրակի, գործող միգրացիոն կենտրոնների աշխատակիցների կարողությունների հզորացում. ոլորտի թարմացված քաղաքականության, ընթացիկ իրավիճակի ներկայացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով
2021 թ. 4-րդ եռամսյակ ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Կբարձրանա կենտրոնների մասնա-
գետների պատրաստվածությունը, կընդլանվեն և կբարելավվեն տրամադրվող տեղեկատվության շրջանակը և որակը:
Վերապատրաստված են 57 մասնագետներ, տրամադրված են թարմ նյութեր:
2.2.3. «Հյուպատոսական գործունեության» ծրագրով արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում դիվանագետների վերապատրաստման շրջանակներում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով դասախոսությունների անցկացում ՀՀ արտաքին գործերի նախարարություն 2020-2022 թթ. պարբերաբար Ֆինանսավորում չի պահանջում: Կբարձրանա ապագա հյուպատոսների իրազեկվածության մակարդակը` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտի քաղաքականության վերաբերյալ: 40 վերապատրաստված հյուպատոս
2.2.4. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում և այլ առաքելություններում մասնագետների իրազեկում` զինված հակամարտությունների ժամանակ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների, դրա դեմ պայքարի, գործող մեխանիզմների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարություն 2021-2022 թթ. Ֆինանսավորում չի պահանջում: Կբարձրանա ՊՆ ենթակայության ստորաբաժանումների անձնակազմի, այդ թվում` խաղաղապահ զորքերում ծառայողների իրազեկվածությունը` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դրսևորումների, ձևերի մասին: Միջոցառումներ առնվազն 150 մասնակիցների համար
2.2.5. Պարբերաբար վերապատրաստման դասընթացների կազմակերպում խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ մարմինների/կազմակերպությունների մասնագետների համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
Միգրացիոն ծառայություն,
ՀՀ ոստիկանություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,
Տեղական ինքնակառավարման մարմիններ

2020-2022 թթ. ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Կբարելավվեն մարդկանց թրաֆիքինգի հետ կապված իրավիճակների բացահայտումը և կանխումը, տուժած անձանց նախնական նույնացումը և ուղղորդումը դեպի աջակցող մարմին: Մասնագետների առնվազն 30%-ը վերապատրաստված են:
2.2.6. Ոչ պետական կազմակերպությունների (մասնավորապես, զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսաշրջային տրանսպորտային կազմակերպությունների) աշխատողների համար դասընթացների, քննարկումների կազմակերպում` մարդկանց, հատկապես երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի վտանգների մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Զբոսաշրջության կոմիտե (համաձայնությամբ) 2020-2022 թթ. պարբերաբար ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Կբարձրանա բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող մարմինների և կազմակերպությունների աշխատողների իրազեկվածությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ, կապահովվի կանխարգելումը: Կազմակերպվել է 8 հանդիպում:

Յուրաքանչյուր տարի վերապատ-
րաստվել է ոլորտին առնչվող աշխատակիցների առնվազն 10 %-ը:
2.2.7.

Մարդկանց թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման` ներառյալ երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկությունների, ինչպես նաև օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ոլորտին առնչվող ներքոհիշյալ մարմինների և կազմակերպությունների աշխատակիցների աշխատողների համար`
1) ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ՀՀ ԱԱԾ).
2) ՀՀ ոստիկանության.
3) ՀՀ քննչական կոմիտեի.
4) ՀՀ հատուկ քննչական ծառայության.
5) ՀՀ գլխավոր դատախազության.
6) դատարանների.
7) ՀՀ պաշտպանության նախարարության.
8) սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների.
9) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների.
10) զբաղվածության գործակալության մարզային և տարածքային մարմինների.

11) ինտեգրված սոցիալական ծառայությունների.
12) առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի.
13) տեղական ինքնակառավարման մարմինների.
14) քրեակատարողական ծառայության.
15) 911 ծառայության աշխատակիցների.
16) 914 ՀՀ ԱՍՀՆ թեժ գծի.
17) ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության:

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն 2020-2022 թթ. 2020 թ. համար` պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար` 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ
ՀՀ ոստիկանություն
ՀՀ քննչական կոմիտե(համաձայնությամբ)
Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ)
  Նպատակ 3. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացում լուսաբանման միջոցով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի կանխարգելման գործում
2.3.1. Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների, քննարկումների կազմակերպում, այդ թվում` սոցիալական գովազդի հնարավորությունների օգտագործմամբ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների, դրանց նոր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար ՀՀ ոստիկանություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2020-2022 թթ. 2020 թ. համար` պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար` 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքաշրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Բնակչությունը կտեղեկացվի հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության և պաշտպանության հնարավորությունների մասին: Պատրաստվել է 3 մեդիանյութ:
2.3.2. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արտացոլող www.antitrafficking.am կայքի գործունեության ապահովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2020-2022 թթ. 2020 թ. համար` պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար` 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Կապահով-վեն www.antitrafficking.am կայքի միջոցով դեպքերի բացահայտումը, որակյալ և մասնագիտական տեղակատվության տարածումը:Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդիրներին նվիրված լրագրողների նյութերում պահպանված են քաղաքական բարեկրթության, իրավական և լրագրողական էթիկայի սկզբունքները, կատարվել է մրցանակաբաշխության արարողու-
թյուն:
Կայքում և ֆեյսբուքում ակտիվ գործունեության ապահովում:Կայքի հաճախելիության բարձրացում ներկայի նկատմամբ 50 %-ով:Երեք տարվա ընթացքում առնվազն 300 նոր նյութերի տեղադրում:
2.3.3. Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգի մշակում

Մրցանակաբաշխության գործընթացի ապահովում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2020 թ.3-րդ եռամսյակ յուրաքանչյուր տարի Ֆինանսավորում չի պահանջում: 2020 թ. համար` պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանա-
կում, 2021-2022 թվականների համար` 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքա-
նակների շրջանակում
Կանոնակարգի առկայություն:

Մրցանակակիրների առկայություն ըստ նոմինացիաների:
Գլուխ III.Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում
3.1.1.  Հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական)և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների և դասավանդողների համար մարդու իրավունքներին (այդ թվում` թրաֆիքինգին և շահագործման հարցերին) վերաբերող թեմաներով ուսուցանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պարբերաբար 2021-2022 թվականների համար` 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Թեման ներառված է ուսումնական ծրագրերում, սովորողները և դասավանդողներն ստացել են թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ: 1500 դպրոցում ուսուցանում, ինչպես նաև 95 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և քոլեջներում դասընթացների կազմակերպում:
3.1.2. Կատարել ուսումնասիրություն պարտադիր կրթությունից դուրս մնացած խոցելի խմբերի երեխաների հայտնաբերման ուղղությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,ՀՀ ոստիկանություն
2022 թ. ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Առնվազն տարրական կրթության ապահովում հայտնաբերված երեխաների համար: Հայտնաբերված երեխաներն ընդգրկված են հանրակրթության մեջ:
3.1.3. Աշխատող երեխաների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատող երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման կանխարգելման վերաբերյալ սեմինարների և քննարկումների կազմակերպում ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2020-2022 թթ. ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Կկանխարգելվի երեխաների ներգրա-
վումը աշխատանքի վատթարագույն ձևերում:
Հանրապետության տարածքում աշխատող երեխաների մասին իրազեկման 11 արշավների կազմակերպում:
3.1.4. Երեխայի աշխատանքի ձևերի մասին վիճակագրական տվյալների հավաքագրում, վերլուծություն և գնահատում ՀՀ վիճակագրական կոմիտե,
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին
2022 թ. ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Կապահովվի աշխատող երեխաների տարիքի, երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին տվյալների կանոնավոր հավաքա-
գրումը:
Առկա է տեղեկատվական բազա:
3.1.5. Ուսումնասիրել վարույթի իրականացման ընթացքում վկա կամ թրաֆիքինգի զոհ հանդիսացող երեխաներին հարցաքննելու առանձնահատկությունները և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ ոստիկանություն,
ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ),
ՀՀ քննչական կոմիտե
2021 թ. 2-րդ եռամ-
սյակ
Ֆինանսավորում չի պահանջվում: Կբարելավվի երեխայի հետ հարցազրույցի վարման գործընթացը, հաշվի կառնվեն տարիքային առանձնահատկությունները: Ուսումնասիրությունն իրականացվել է, անհրաժեշտության դեպքում ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:
Գլուխ IV. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն
4.1.1. Ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
2020-2022 թթ. 2020 թ. համար` պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվական-
ների համար` 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ
Կկազմակերպվի տուժողի վերականգնումը: Վերականգնված և ինտեգրված զոհերի թիվը:
4.1.2. Ապաստան հայցողների շրջանում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված հավանական զոհերի հայտնաբերման սքրինինգ համակարգի մշակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն 2022 թթ.
3-րդ կիսամյակ
ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ Ապաստան հայցողների հետ աշխատող միգրացիոն ծառայության աշխատա-
կիցները հստակ կողմնորոշիչներ կունենան ապաստան հայցողների շրջանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հնարավոր զոհերին հայտնաբերելու համար:
Սքրինինգ համակարգը ներդրված է:
Գլուխ V. Միջազգային համագործակցություն
5.1.1. Ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված միջազգային, տարածաշրջանային, հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցության շարունակականությունը ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ ոստիկանություն,
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն,
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին,
ՀՀ քննչական կոմիտե(համաձայնությամբ),
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ),
ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհուրդ (համաձայնությամբ),
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ,
ՀՀ վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ),
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (համաձայնությամբ)
2020-2022 թթ. ֆինանսավորում չի պահանջվում: Առավել արդյունավետ կդառնա համագործակցությունը մասնագի-
տացված միջազգային կառույցների հետ:
Համատեղ միջոցառումների կազմակերպում, մասնակցություն, զեկույցների և այլ տեղեկատվության փոխանակում
5.1.2. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի շրջանակում օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության ամրապնդում ՀՀ ոստիկանություն,
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,
ՀՀ քննչական կոմիտե
(ըստ անհրաժեշտության, համաձայնությամբ),
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
2020-2022 թթ. ֆինանսավորում չի պահանջվում: Թրաֆիքինգին առնչվող տեղեկու-
թյունների փոխանակման արդյունավետության բարձրացում
Փոխանակված տեղեկությունների քանակը
Գլուխ VI. Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում
6.1.1. Մարդուն թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու հանցագործության մասին հարուցված քրեական գործի արդյունքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովին ՀՀ ոստիկանություն,
ՀՀ քննչական կոմիտե,
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ վիճակագրության կոմիտե
2020-2022 թթ., պարբերաբար Ֆինանսավորում չի պահանջվում: Ամբողջական և համապարփակ, թարմացվող վիճակագրության առկայություն Առկա է վիճակագրություն թրաֆիքինգի հատկանիշներով հարուցված քրեական գործերի թվի և ընթացքի վերաբերյալ:
6.1.2. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հանցագործություն կատարած անձանց պրոֆիլի հստակեցում ըստ նրանց մասին հավաքագրված և վերլուծած տվյալների (սեռատարիքային կազմ, կարգավիճակ, սոցիալական վիճակ, շահագործման ձև, վայր (ծագման/նպատակակետ երկիր), այլ տեղեկություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ ոստիկանություն,
ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ),
ՀՀ վիճակագրության կոմիտե
2020-2022 թթ., տարին մեկ անգամ Ֆինանսավորում չի պահանջվում: Կհստակեցվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց թիվը, բնութագրերը, թրաֆիքինգի ենթարկվելու պատճառները: Առկա է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-ժողովրդագրականպրոֆիլը:

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2020
N 909-Լ
Որոշում