ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 140-Ա
17 հունիսի, 2020 թվական
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի` 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 15-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքումկազմված արձանագրությունները`
1. 5 օրով արգելել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևանի հ. 94 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ՀՈԱԿ-ին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. ՀՈԱԿ-ի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
17.06.2020 թ.