ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 141-Ա
17 հունիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի N 1464-Ա, 2020 թվականի հունիսի 8-ի N 1577-Ա, 2020 թվականի հունիսի 15-ի N 1596-Ա, N 1597-Ա, N 1602-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի 13-ին և 15-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «ԷՄԷ» ՍՊԸ` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Անդրանիկի փողոց 54/10.
2) «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ` ք. Երևան, Թումանյան 21.
3) «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 29/38.
4) «Երևան Մոլ» ՍՊԸ` ք. Երևան, Արշակունյաց 34/3.
5) «Անդրանիկ Սաֆարյան» Ա/Ձ` ք. Երևան, Մաշտոցի 42ա.
6) «Աշոտ Պողոսյան» Ա/Ձ` ք. Երևան, Գ. Նժդեհի 19.
7) «Արթուր Սաֆարյան» Ա/Ձ` ք.Երևան, Թումանյան 27 շենք բնակարան 15.
8) «Էդգար Գասպարյան» Ա/Ձ` ք.Երևան, Թումայնան 28.
9) «Կարեն Տիգրանյան» Ա/Ձ` ք. Երևան, Գ. Նժդեհի 19.
10) «Ար-Վարդ» ՍՊԸ` ք.Երևան, Քրիստափորի 2/5:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին`ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
17.06.2020 թ.