Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 22-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քվեարկության համար յուրաքանչյուր թափուր տեղի համար կազմվում է առանձին քվեաթերթիկ, որում ներառվում են Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղի համար առաջադրված բոլոր թեկնածուները:».

2) 3-րդ մասի սկիզբը լրացնել «Յուրաքանչյուր թափուր տեղի համար» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու և ավելի տեղի համար թեկնածուների ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ` սույն հոդվածով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հունիսի 24
Երևան
ՀՕ-310-Ն

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
22.06.2020
N ՀՕ-310-Ն
Սահմանադրական օրենք