ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 158-Ա
26 հունիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Օլիվեստա» ՍՊԸ, ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Բաբաջանյան 60/1 (ՀՎՀՀ 00076917).
2) «Զիս» ՍՊԸ, ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Բաբաջանյան 110 (ՀՎՀՀ 01279285).
3) Ա/Ձ «Գոռ Թովմասյան», ք.Երևան, Անդրանիկի 129, 14 (ՀՎՀՀ 32460832).
4) Ա/Ձ «Արմեն Առաքելյան», ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շերամի 2/5 (ՀՎՀՀ 52155189).
5) «Անի-Էդգար» ՍՊԸ, ք.Երևան, Րաֆֆու 17 (ՀՎՀՀ 05540748).
6) Ա/Ձ «Սուրեն Պետրոսյան», ք.Երևան, Լենինգրադյան 1/1 (ՀՎՀՀ 32552177).
7) Ա/Ձ «Արմեն Արշակյան», ք.Երևան, Սեբաստիա և Շահումյան 4փ. հատման մաս (ՀՎՀՀ 32416715).
8) «Մարկադէ» ՍՊԸ, ք.Երևան, Սեբաստիա 140/2 (ՀՎՀՀ 09216938):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
26 .06.2020 թ.