041.0897.211201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2001 թվականի N 897
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Կ. ՄԱՑՈՒՈՒՐԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի գլխավոր տնօրեն Կ. Մացուուրայի և նրան ուղեկցող անձանց (չորս մարդ) 2001 թվականի նոյեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի ու հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 2311830 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: