050.0284.301001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2001 թվականի թիվ 284
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ KPMG ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի օգոստոսի 14-ի թիվ 213 որոշմամբ հաստատված կարգով անցկացված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտի մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու նպատակով ընտրել KPMG միջազգային աուդիտորական կազմակերպությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: