Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 166-Ա

 

1 հուլիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 15-ի N 1597-Ա, N 1600-Ա, N 1611-Ա, N 1623-Ա, N 1631-Ա, N 1639-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի 29-ին և 30-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Արմենուհի Ղազանչյան» Ա/Ձ` ք. Երևան, Միկոյան 2/4.

2) «Ֆարմաստել» ՍՊԸ` ք. Երևան, Նոր Նորք թաղամաս, Սաֆարյան 5/18.

3) «Լևոն-Պլազա» ՍՊԸ` ք. Երևան, Սաֆարյան 5/5.

4) «Ռաֆայել Աբելյան» Ա/Ձ` ք. Երևան, Միկոյան 21/1.

5) «Վարդանուշ Ղուկասյան» Ա/Ձ` ք. Երևան, Աբովյան 35-13.

6) «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղ` ք. Երևան, Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փողոց 123.

7) «Գրետա Շեկոյան» Ա/Ձ` ք. Գյումրի համայնք, Ախուրյանի խճուղի 2ա.

8) «Մանուկյան Վարազդատ» Ա/Ձ` ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի 4ա.

9) «Ժանետա Գևորգյան» Ա/Ձ` ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի հրապարակ, 4շ., 4 բացվածք.

10) «Մանուկ Իլոյան» Ա/Ձ` ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի հրապարակ 1/1.

11) «Կարինե Սարգսյան» Ա/Ձ` ք. Բյուրեղավան, 46/39շ.

12) «Վահե Եղյան» Ա/Ձ` ք. Բյուրեղավան, Անդրանիկի փ. 45.

13) «Ռոզա Մկրտչյան» Ա/Ձ` ք. Բյուրեղավան, Վարդանյան փ.

14) «Էլյանորա Մեժլումյան» Ա/Ձ` ք. Բյուրեղավան, Վ. Սարգսյան 26/81.

15) «Աղավնի Կուրղինյան» Ա/Ձ` ք. Բյուրեղավան, Մակարյան փ. 18շ.

16) «Լիանա Ղուկասյան» Ա/Ձ` ք. Բյուրեղավան, Վ. Սարգսյան 20.

17) «Ադամյան Նարեկ» Ա/Ձ` ք. Բյուրեղավան, Վ. Սարգսյան 26/77.

18) «Հեղինե Սեդրակյան» ֆիզիկական անձ` ք. Բյուրեղավան, 25 շենքի դիմաց.

19) «Թռչնաքար» ՍՊԸ` ք. Կապան, Երկաթուղայիններ.

20) Սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժին` ք. Երևան, Բաշինջաղյան 100:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

01.07.2020 թ.

 

pin
Պարետ
01.07.2020
N 166-Ա
Որոշում