Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 172-Ա

 

3 հուլիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվական մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 15-ի N 1598-Ա, N 1601-Ա, N 1611-Ա, N 1623-Ա, N 1628-Ա, N 1630-Ա, N 1631-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի 29-ին և 2020 թվականի հուլիսի 1-ին և 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Էլոս Բյութի Կենտրոն» ՍՊԸ` ք. Աբովյան, Հատիսի 1/11.

2) «Գոհարիկ Մուրադյան» Ա/Ձ` ք. Աբովյան, Հատիսի 12/8.

3) «Գոհար Ասատրյան» Ա/Ձ` ք. Աբովյան, Հատիսի փողոց.

4) «Թեհմինե Սարգսյան» Ա/Ձ` ք. Աբովյան, 3-րդ մ/շ 44/1.

5) «Վերգինե Շահինյան» Ա/Ձ` ք. Աբովյան, 3-րդ մ/շ 15/9-9.

6) «Հերիքնազ Պողոսյան» Ա/Ձ` ք. Աբովյան, Հատիսի 1/13/1/1.

7) «Սուսաննա Մխիթարյան» Ա/Ձ` ք. Աբովյան, Հատիսի 1/41-1.

8) «Աքսեռ» ՍՊԸ՝ ք. Աբովյան, Հատիսի 1/73.

9) «Արթուր Սամվելյան» Ա/Ձ` ք. Աբովյան, Հատիսի 5.

10) «Լիլիթ Հարությունյան» Ա/Ձ` ք. Աբովյան, Հատիսի 5.

11) «Գոհարիկ Մուրադյան» Ա/Ձ` ք. Աբովյան, Հատիսի 12/8.

12) «Վարդգես Թադևոսյան» Ա/Ձ` ք. Աբովյան, Հատիսի 1/19/3.

13) «Լևոն Ավետիսյան» Ա/Ձ՝ ք. Աբովյան, Հանրապետության պող. թիվ 1/54/6.

14) «Աղաբեկյան Կարինե» Ա/Ձ` ք. Աբովյան, Հանրապետության 1/52/12.

15) «Մխիթարյան Նորայր» Ա/Ձ` ք. Աբովյան, Հանրապետության 52/12.

16) «Սուսաննա Շահինյան» Ա/Ձ` ք. Աբովյան, Հատիսի 1/45.

17) «Վարկս Էյ ԷՄ լուծարվող ՈՒՎԿ» ՓԲԸ` ք. Աբովյան, Հանրապետության 1/57.

18) «Արտեմիդ» ՍՊԸ` ք.Աբովյան, Հանրապետության 2/2, 2/2/1.

19) «Վարդանյան Կարեն» Ա/Ձ` ք. Աբովյան, Պիոներական 13.

20) «Դավիթ Մխիթարյան» Ա/Ձ`Վանաձոր համայնք, Տիգրան Մեծի 26.

21) «Աիդա Խաչատրյան» Ա/Ձ` Վանաձոր համայնք, Տիգրան Մեծի 32.

22) «Վարկս էյեմ» ՈՒՎԿ ՓԲԸ` Գյումրի համայնք, Բագրատունյաց հրապարակ 8 շենք, 1/8 տարածք.

23) «Նարեկ Մուսայելյան» Ա/Ձ` ք.Գորիս, Սյունիքի 153.

24) «Սուրեն Հայրապետյան» Ա/Ձ` ք.Գորիս, Սյունիքի 93.

25) «Սոցիալական ապահովության ծառայություն» ք. Երևան, Արաբկիրի տարածքային բաժին, Վաղարշյան 12.

26)«Սոցիալական ապահովության ծառայություն» ք. Երևան. Ավանի և Նոր Նորքի տարածքային բաժին, Գայի պողոտա 19.

27) «Սոցիալական ապահովության ծառայություն» ք. Երևան. Դավթաշենի տարածքային բաժին, Դավթաշեն 3-րդ թաղամաս.

28) «Սոցիալական ապահովության ծառայություն» ք. Երևան. Էրեբունի-Նուբարաշեն տարածքային բաժին, Սասունցի Դավթի 87ա.

29) «Զբաղվածության պետական գործակալություն», ք. Երևան. ԷրեբունիՆուբարաշեն տարածքային բաժին, Սասունցի Դավթի 87ա.

30) «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ` ք. Երևան, Հրաչյա Քոչար 5/2.

31) «Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության», ք. Երևան. Կենտրոնի տարածքային բաժին, Սայաթ-Նովա 21Ա:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

03.07.2020 թ.

 

pin
Պարետ
03.07.2020
N 172-Ա
Որոշում