Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

07.07.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 178-Ա

 

7 հուլիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 6-ի N 935-Ա, N 936-Ա, N 939-Ա և N 944-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) Ա/Ձ «Լաուրա Ղումաշյան», Արմավիրի մարզ, գ. Նորապատ (ՀՎՀՀ 49660913).

2) Ա/Ձ «Թամարա Թորոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Թումանյան 127 (ՀՎՀՀ 89395342).

3) Ա/Ձ «Ռուզան Թիրաբյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մանուշյան 26 (ՀՎՀՀ 49657799).

4) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Դավթաշեն, 4 թաղ. 26/1 (ՀՎՀՀ 02556388).

5) «Մեծն Աշոտ» ՍՊԸ, ք. Երևան, Աճառյան 32 (ՀՎՀՀ 00856985).

6) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Ազատության 11/76 (ՀՎՀՀ 02556388).

7) «Արթուր և Նազելի» ՍՊԸ, ք. Երևան, Աճառյան 32 (ՀՎՀՀ 00848455).

8) Ա/Ձ «Սերժ Սարգսյան», Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սահմանադրության հրապարակ (ՀՎՀՀ 43104517):

2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը

1) Ա/Ձ «Արամ Գասպարյան», Արարատի մարզ, գ. Արարատ, Երևանյան խճ. 1 (ՀՎՀՀ 70902236):

3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

07.07.2020 թ.

 

pin
Պարետ
07.07.2020
N 178-Ա
Որոշում