Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

13.07.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 187-Ա

 

13 հուլիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 15-ի N 1596-Ա, N 1597-Ա, N 1607-Ա, N 1611-Ա, N 1619-Ա, N 1621-Ա, N 1623-Ա, 1628-Ա, N 1629-Ա, N 1631-Ա, N 1632-Ա, N 1636-Ա, 2020 թվականի հունիսի 16-ի N 1658-Ա, N 1667-Ա, 2020 թվականի հունիսի 17-ի N 1682-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 8-10-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Դեուս Էքս» ՍՊԸ` ք. Երևան, Ամիրյան 4/7.

2) «Անահիտ Հովհաննիսյան» Ա/Ձ` ք. Նոր Հաճն, Գայի 1.

3) «Մերինե Դալլաքյան» Ա/Ձ` ք. Նոր Հաճն, Շահումյան 1/1.

4) «Ալլա Ավագյան» Ա/Ձ` ք. Նոր Հաճն, Չարենցի 13.

5) «Գայանե Թովմասյան» Ա/Ձ` ք. Նոր Հաճն, Գայի 1.

6) «Գործիքաշինական Գործարան» ԲԲԸ` ք. Չարենցավան, Գործարանային 1.

7) «Նունե Աբրահամյան» Ա/Ձ` ք. Չարենցավան, Թումանյան 42.

8) «Նոննա Հակոբյան» Ա/Ձ` ք. Չարենցավան, 3-րդ թաղամաս, 24 շենք.

9) «Արմեն Օսիպյան» Ա/Ձ` ք. Չարենցավան, 3-րդ թաղամաս, 23 շենքի դիմաց.

10) «Սիլվարդ Աղաջանյան» Ա/Ձ` ք. Չարենցավան, Թումանյան 2/14.

11) «Սյոմիկ Մելիքյան» Ա/Ձ` ք. Չարենցավան, 3-րդ թաղամաս, 6-րդ շենքի հարակից տարածք.

12) «Վարուժ Ղուկասյան» Ա/Ձ` ք. Չարենցավան, Թումանյան 23.

13) «Օֆելյա Բարսեղյան» Ա/Ձ` ք. Ջերմուկ, Շահումյան 5, բն. 50.

14) «Օֆելյա Ստեփանյան» Ա/Ձ` ք. Ջերմուկ, Շահումյան 5.

15) «Արկադի Խաչատրյան» Ա/Ձ` ք. Ջերմուկ, Ձախափնյակ 12/1.

16) «Սլավիկ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Ջերմուկ, Ձախափնյակ 12/16.

17) «Արմինե Մելքոնյան» Ա/Ձ` ք. Ջերմուկ, Ձախափնյակ 7/8.

18) «Մարինե Սարգսյան» Ա/Ձ` ք. Ջերմուկ, Ձախափնյակ 8 կողք.

19) «Նոննա Գրիգորյան» Ա/Ձ, ք. Ջերմուկ, Շահումյան 4/58.

20) «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ` ք. Վեդի, Շահումյան 91.

21) «Նարգիզյան Պարզիկ» Ա/Ձ` ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Երևանյան 197, թիվ 23.

22) «Նաիրա Սոլոյան» ՍՊԸ` ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Կիրովի 17բ.

23) «Հովսեփյան Լուսինե» Ա/Ձ` ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, Բաղրամյան 27,

24) «Արթուր Հարությունյան» Ա/Ձ` ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, Բաղրամյան 18.

25) «Աղաջանյան Դիանա» Ա/Ձ` ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, Մեղապարտի 8/2.

26) «Անիչկա Ավագյան» Ա/Ձ, ք. Վաղարշապատ, Թումանյան 4.

27) «Էջմիածին» ՋՕԸ` ք. Էջմիածին, Զվարթնոց թաղ (գրասենյակ).

28) «Երեմյան Վինիկ» Ա/Ձ` Ոսկետափ համայնք, Երևանյան խճուղի 25.

29) «Հովսեփ Հարությունյան» Ա/Ձ` Ավշար համայնք, Խորենացի 19/2.

30) «Հրայր Նազարյան» Ա/Ձ` Այգավան համայնք, Արարատյան փողոց, բն. 15.

31) «Ռադիկ Գրիգորյան» Ա/Ձ` Արարատի մարզ, Ավշար համայնք, Բաղրամյան փողոց.

32) «Սպայկա» ՍՊԸ` Երևան-Երասխ մայրուղի (գրասենյակ).

33) «ՀԱԷԿ-Ի Շինարարություն» ՓԲԸ` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 11/1 (շինարարական հրապարակ).

34) «Սիսիանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն»` ք. Սիսիան, Սիսական 41.

35) «Զբաղվածության պետական գործակալություն» Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոն, ք. Սիսիան, Սիսական 41:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

13.07.2020 թ.

 

pin
Պարետ
13.07.2020
N 187-Ա
Որոշում