14.07.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 191-Ա
14 հուլիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 15-ի N 1597-Ա, N 1602-Ա, N 1631-Ա, N 1636-Ա, 2020 թվականի հուլիսի 11-ի N 1813-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 10-13-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Արթլիդ» ՍՊԸ` ք. Երևան, Ավան-Առինջ, 2-րդ միկրոշրջան 101 տուն.
2) «Սոլե» ՍՊԸ` ք. Երևան, Չեխովի 6/1.
3) «Աշխեն Մանուկյան» Ա/Ձ` գ. Մուսալեռ, Էջմիածին-Երևան խճուղի.
4) «Խաչատրյան Նարինե» Ա/Ձ` ք. Արարատ, Շահումյան 24/1.
5) «Մելքոնյան Հասմիկ» Ա/Ձ` ք. Արարատ, Խանջյան 42.
6) «Աննա Աբգարյան» Ա/Ձ` ք. Դիլիջան, Կամոյի 81.
7) «Իվանյան Սերոժ» Ա/Ձ` ք. Դիլիջան, Կամոյի 44.
8) «Վայլդբերրիզ» ՍՊԸ` ք. Դիլիջան, Գետափնյա 6ա.
9) «Հայկ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Սիսիան, Խանջյան 3-14.
10) «Արման Դավթյան» Ա/Ձ` ք. Սիսիան, Որոտան 1 25/3.
11) «Գայանե Հովհաննիսյան» Ա/Ձ` ք. Սիսիան, Որոտան 1.
12) «Անուշ Օհանյան» Ա/Ձ` ք. Սիսիան, Մ. Գորկի 7/1.
13) «Գևորգ Քարամյան» Ա/Ձ` ք. Սիսիան, Չարենցի 6.
14) «Կարեն Միրզոյան» Ա/Ձ` ք. Գորիս, Արցախյան խճ. 61/2.
15) «Բախշյան Ալինա» Ա/Ձ` ք. Գորիս, Մաշտոցի 14.
16) «Վահե Մկրտչյան» Ա/Ձ` ք. Գորիս, Սյունիքի 9:
2. 72 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Շոկո» ՍՊԸ` ք. Երևան, Արշակունյաց 52.
2) «Օազիս Մարկետ» ՍՊԸ` ք. Երևան, Գ. Նժդեհի 25/9.
3) «Արմեն Ղարախանյան» Ա/Ձ` ք. Դիլիջան, Կամոյի 80/1.
4) «Մերուժան Շահնազարյան» Ա/Ձ` ք. Սիսիան, Չարենցի 2/13:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
14.07.2020 թ.