14.07.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 193-Ա
14 հուլիսի , 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 13-ի N 976-Ա N 977-Ա, N 978-Ա, N 982-Ա, N 983-Ա, N 984-Ա, N 985-Ա և N 986-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 13-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Ալվարդ Բաղդասարյան», Արմավիրի մարզ, գ. Արևիկ (ՀՎՀՀ 49581796).
2) Ա/Ձ «Ավետիս Թադևոսյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Պետ տնկարան, Մարգարայի խճ (ՀՎՀՀ 49633115).
3) Ա/Ձ «Յուրիկ Բալումյան», Արարատի մարզ, գ. Նոր Կյանք, Արարատյան 111/1 (ՀՎՀՀ 46410699).
4) Ա/Ձ «Սերյոժա Մինանյան», Արարատի մարզ, գ. Նոր Կյանք, Արարատյան 73, (ՀՎՀՀ 46436589).
5) Ա/Ձ «Սուսաննա Կարապետյան», Արագածոտնի մարզ, գ. Անտառուտ (ՀՎՀՀ 54628541).
6) Ա/Ձ «Իզաբելա Փիլիպոսյան», Արագածոտնի մարզ, գ. Անտառուտ (ՀՎՀՀ 54680916).
7) Ա/Ձ «Սմբաթ Սարգսյան», Արագածոտնի մարզ, գ. Անտառուտ 1/36 (ՀՎՀՀ 54669159).
8) Ա/Ձ «Հովսեփ Կռունկյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի, Աթաբեկյան 275/1 (ՀՎՀՀ 57347428).
9) «Արմեն 97» ՍՊԸ, Շիրակի մազր, ք. Գյումրի, Շահումյան 242 (ՀՎՀՀ 05512873).
10) Ա/Ձ «Գայանե Բադիրյան», Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ փող. (ՀՎՀՀ 77959185).
11) Ա/Ձ «Ալեն Ավագյան», Սյունիքի մարզ, ք. Գորիս, Երևանյան խճուղի 25-1 (ՀՎՀՀ 77959185).
12) Ա/Ձ «Հասմիկ Աթայան», Սյունիքի մարզ, ք. Գորիս, Երևանյան խճուղի 10 (ՀՎՀՀ 77943737).
13) «Արշակ-12» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Չարենցի 4/14 (ՀՎՀՀ 09812074).
14) Ա/Ձ «Հովիկ Մելիքբեկյան», Սյունիքի մարզ, ք. Գորիս ԽոտՉիման 1 (ՀՎՀՀ 26527984).
15) Ա/Ձ «Լիլիթ Փանյան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գայի 2 (ՀՎՀՀ 83478603).
16) Ա/Ձ «Հասմիկ Ջանվելյան», Տավուշի մարզ, գ. Ազատամուտ (ՀՎՀՀ 70933352).
17) Ա/Ձ «Արթուր Բեգինյան», Տավուշի մարզ, գ. Ազատամուտ (ՀՎՀՀ 83412438).
18) Ա/Ձ «Ալֆրեդ Մկրտչյան», Վայոց ձորի մարզ, գ. Վերնաշեն, Թանահատ փ. 2 նրբ. 2 (ՀՎՀՀ 76846172).
19) Ա/Ձ «Հրանտ Ասատրյան», Վայոց ձորի մարզ, գ. Վերնաշեն, (ՀՎՀՀ 76808728).
20) «ԷՄ Ջի Գրուպ», ՍՊԸ, ք. Երևան, Մոլդովական 72 13/1 (ՀՎՀՀ 00473547).
21) «Ալեքսարս», ՍՊԸ, ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ., 20/54 (ՀՎՀՀ 00471352):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
14.07.2020 թ.