Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

16.07.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 195-Ա

 

16 հուլիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1844-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 15-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել տնտեսավարողների հետևյալ հասցեներում իրականացվող գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների, հաճախորդների) ընդունումը և սպասարկումը.

1) «Ռոբնան» ՍՊԸ` ք. Ջերմուկ, Շահումյան 26.

2) «Լիլիթ Կարախանյան» Ա/Ձ` ք. Ջերմուկ, Մյասնիկյան 7/1.

3) «Սարգսյան Հենրիկ» Ա/Ձ` ք. Ջերմուկ, Շահումյան 10/1.

4) «Նարեկ հանգստյան տուն» ԲԲԸ` ք. Ջերմուկ, Մելիք Ադամյան 2.

2. Սույն որոշման 1-ին կետով նշված տնտեսավարողներին ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումները անհապաղ վերացնելու ուղղությամբ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

4. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

16.07.2020 թ.

 

 

pin
Պարետ
16.07.2020
N 195-Ա
Որոշում