Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՈՒ ...

 

 

050.0296.061101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2001 թվականի թիվ 296

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՈՒ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Ընդունել ի գիտություն 2001 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

2001 թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի

նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարողական

 

ա) ՀՀ կենտրոնական բանկի գործառնական ծախսեր

 

(հազ. դրամ)

 

                                            Տարեկան     Կատարո-     Տարվա

                                                        ղական       նկատմ.

                                                        30.09.01թ.  կատար.

                                                        դրությամբ   %-ը

 

1. Ներգրավված դեպոզիտների, ստացված

վարկերի, թողարկված արժեթղթերի,

հաճախորդների հաշիվների մնացորդների

    դիմաց հաշվարկված տոկոսներ               1,822,064   439,307        24

2. Թղթադրամի և մետաղադրամի թողարկման,

փոխադրման, պահպանման և ոչնչացման հետ

    կապված ծախսեր                           1,326,463   195,233        15

3. Բանկային գործառնությունների իրականացման

ընթացքում վճարված բոլոր տեսակի

    կոմիսիոն վճարներ                        255,244     151,511        59

4. Արտարժույթի, արժեթղթերի և թանկարժեք

մետաղների հաշվեկշռային արժեքից և առք

ու վաճառքի գնից ցածր գնով վաճառքից

    առաջացած կորուստներ                     388,310     75,146         19

5. Հիմնական միջոցների և այլ գույքի

հաշվեկշռային մնացորդային արժեքից ցածր

գնով վերագնահատումից և իրացումից

    առաջացած կորուստներ                     340,800     108,330        32

6. Չմարված վարկերը և անհուսալի

դեբիտորական պարտքերը հաշվեկշռից դուրս

    գրելու հետ կապված ծախսեր                1,006,000   735,370        73

7. Հիմնական միջոցների մաշվածքի հետ

    կապված ծախսեր                           1,249,813   476,462        38

8. Բանկի գործունեության հետ կապված բոլոր

    տեսակի ծառայությունների դիմաց վճարներ   75,736      25,025         33

9. Վճարային համակարգերի սպասարկման հետ

    կապված ծախսեր                           84,976      15,612         18

10. Գործարար տեղեկատվական համակարգի

     սպասարկման ծախսեր                      25,000      17,093         68

11. Պետական ներքին և արտաքին պարտքի

     սպասարկման գծով ծախսեր                 1,312,914   870,867        66

12. կենտրոնական բանկի այլ ակտիվների`

շենքերի, շինությունների, հիմնական

միջոցների և այլ գույքի պահպանման

     ու սպասարկման հետ կապված ծախսեր        213,155     124,277        58

13. Կենտրոնական բանկի առջև դրված

խնդիրների իրականացման հետ կապված

     այլ ծախսեր                             95,540      19,251         20

14. Աուդիտի և խորհրդատվական

     ծառայությունների դիմաց վճարներ         64,000      8,908          14

 Ընդամենը                                   8,260,015   3,262,391      39

                                            

բ) ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսեր

 

                                            Տարեկան     Կատարո-     Տարվա

                                                        ղական       նկատմ.

                                                        30.09.01թ.  կատար.

                                                        դրությամբ   %-ը

 

1. Ապարատի պահպանման ծախսեր

(աշխատակիցների աշխատավարձ,

պարգևատրում, ՀՀ սոցապահովագրության

պետական հիմնադրամին մուծումներ,

անձնակազմի ուսուցում և

վերապատրաստում, գործուղում,

ներկայացուցչական ծախսեր, ծառայողական

փոխադրամիջոցների շահագործման ծախսեր,

փաստաթղթերի թարգմանություն, ՀՀ ԿԲ

աշխատակիցների սոցիալական ապահովության

    այլ ծախսեր)                             1,605,022   869,035        54

 

 ա  աշխատակիցների աշխատավարձ                1,103,633   664,402        60

 բ  պարգևատրում  և  նյութական խրախուսում    110,363     9,530           9

գ  ՀՀ սոցապահովագրության պետական

    հիմնադրամին մուծումներ                  178,200     75,748         43

 դ  անձնակազմի ուսուցում և  վերապատրաստում  64,020      33,146         52

 ե  գործուղում                              76,194      45,435         60

 զ  ներկայացուցչական ծախսեր                 21,804      11,338         52

է  ծառայողական փոխադրամիջոցների

    շահագործում և  սպասարկում               48,410      28,113         58

 ը  փաստաթղթերի թարգմանություններ           2,397       1,323          55

 

2. Լրատվական տեղեկատվության և

    մասնագիտական գրականության ձեռքբերում    22,879      9,447          41

3. Փոքրարժեք և արագամաշ առարկաների

    դուրսգրման հետ կապված ծախսեր            35,084      18,906         54

4. Ծառայողական նպատակներով օգտագործվող

    կապի միջոցների հետ կապված ծախսեր        54,090      23,399         43

 5. Չնախատեսված ծախսեր                      15,000      2,577          17

 

    ԸՆԴԱՄԵՆԸ                                1,732,075   923,364        53

    Ընդամենը` ծախսեր`                       9,992,089   4,185,755      42

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
06.11.2001
N 296
Որոշում