22.07.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 205-Ա
22 հուլիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1829-Ա, N 1832-Ա, N 1833-Ա, N 1838-Ա, N 1848-Ա, N 1854-Ա, N 1855-Ա, N 1862-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 20-21-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Լուսինե Ներսիսյան Վրեժի» Ա/Ձ` Վանաձոր համայնք, Տիգրան Մեծի 55/2.
2) «Մարգարիտ Ասրյան Վաչիկի» Ա/Ձ` Վանաձոր համայնք, Տիգրան Մեծի 59.
3) «Արեն Սիրադեղյան Մադաթի» Ա/Ձ` Վանաձոր համայնք, Տիգրան Մեծի 55/2.
4) «Աշոտ Սահակյան» Ա/Ձ` Վանաձոր համայնք, Տիգրան Մեծի 59/5-2.
5) «Սեդա Ալավերդյան» Ա/Ձ` Ջրաշեն համայնք.
6) «Անահիտ Գրիգորյան» Ա/Ձ` ք. Մեղրի, Զ. Անդրանիկի 28-ի դիմաց.
7) «Անահիտ Կարապետյան» Ա/Ձ` ք. Մեղրի, Զ. Անդրանիկի 5-1.
8) «Արտյոմ Կարապետյան» Ա/Ձ` ք. Մեղրի, Արամ Խաչատրյան 6.
9) «Նարա Ասատրյան» Ա/Ձ` ք. Ագարակ, Չարենցի 10.
10) «Վի Էյջ Սթոուն» ՍՊԸ` ք. Սիսիան, Շիրակի 5.
11) «Գրին Ֆարմեր» ՍՊԸ` ք. Հրազդան, Ջրառատ թաղամաս 999.
2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Հասմիկ Մուրադյան» Ա/Ձ` ք. Սիսիան, Սիսական 29.
2) «Ռուբեն Մայիլյան» Ա/Ձ` ք. Ագարակ, Չարենցի 13-29:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
22.07.2020 թ.