22.07.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 206-Ա
22 հուլիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 21-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Վիգեն Դավթյան», ք.Երևան, Վարդանանց 78, 28 տաղավար (ՀՎՀՀ 63102153).
2) «Հոմ թուլս» ՍՊԸ, ք.Երևան, Վարդանանց 69/8 (ՀՎՀՀ 05547747).
3) Ա/Ձ «Լևոն Բաղդասարյան», ք.Երևան, Վարդանանց 26/4 (ՀՎՀՀ 30969823).
4) Ա/Ձ «Մհեր Աբրահամյան», ք.Երևան, Վարդանանց 22 (ՀՎՀՀ 26059702):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
22.07.2020 թ.