23.07.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 208-Ա
23 հուլիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1821-Ա, N 1822-Ա, 1823-Ա, N 1833-Ա, N 1838-Ա, N 1841-Ա, N 1854-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 21-22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Ֆաբելիկ Զակավկազյե» ՍՊԸ` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 48/2.
2) «Շոկո» ՍՊԸ` ք. Երևան, Արցախի պողոտա 8Բ.
3) «Քանաքեռի Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ` ք. Երևան, Սարկավագի 157.
4) «Նոութ.ԱՄ» ՍՊԸ` ք. Երևան, Ռուբինյանց 2/8.
5) «Անդրանիկ Մինասյան Աշոտի» Ա/Ձ` Գյումրի համայնք, Շահումյան 212/7.
6) «Արթուր Գրիգորյան Արշավիրի» Ա/Ձ` Գյումրի համայնք, Շահումյան 212/4.
7) «Շուշան Աղասյան Ալբերտի» Ա/Ձ` Գյումրի համայնք, Շահումյան 206.
8) «Մնաց Նիկողոսյան» Ա/Ձ` Գյումրի համայնք, Շահումյան 173.
9) «Լիլիթ Ասլանյան» Ա/Ձ` Գյումրի համայնք, Գորկու 50/2.
10) «Աիդա Ոսկանյան» Ա/Ձ` ք. Կապան, Շահումյան 20.
11) «Ավտոհոմ» ՍՊԸ` ք. Կապան, Շահումյան 18/2.
12) «Սմելա Մարտիրոսյան» Ա/Ձ` ք. Կապան, Շահումյան 5 Ա.
13) «Էլենա Բալասանյան» Ա/Ձ` ք. Կապան, Շահումյան 9/16:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
23.07.2020 թ.