Սեղմել Esc փակելու համար:
«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

051.0663.061101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

6 նոյեմբերի 2001 թվականի N 663

 

«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18 և 43 հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 17.07.2000թ. թիվ 186 որոշմամբ հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների և հուշամեդալների թողարկման մասին» կարգը և 21.03.2001թ. թիվ 76 որոշմամբ հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների թողարկման 2001թ. ծրագիրը»

 

հրամայում եմ`

 

1. «Գարեգին Նժդեհ» արծաթե և արծաթ - ոսկեջուր հուշադրամների վաճառքն իրականացնել սույն թվականի նոյեմբերի 6-ից:

2. «Գարեգին Նժդեհ» մեկ արծաթե հուշադրամի գինը սահմանել 11.000 (տասնմեկ հազար) դրամ:

3. «Գարեգին Նժդեհ» մեկ արծաթ-ոսկեջուր հուշադրամի գինը սահմանել 15.500 (տասնհինգ հազար հինգ հարյուր) դրամ:

4. ՀՀ կենտրոնական բանկի լրատվական կենտրոնին` համապատասխան լրատվությամբ հանդես գալ զանգվածային լրատվամիջոցներով:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի նախագահ
06.11.2001
N 663
Հրաման