Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

24.07.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 212-Ա

 

24 հուլիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1833-Ա, N 1861-Ա, N 1862-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ` ք․ Աբովյան, Աբովյան 10 (գրասենյակային հատված).

2) «Լյուդմիլա Պետրոսյան» Ա/Ձ` ք. Սևան, Դեմիրճյան 2.

3) «Գևորգ Կիրակոսյան Հրանտի» Ա/Ձ` Վանաձոր համայնք, Թումանյան 1/46:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

24.07.2020 թ.

 

pin
Պարետ
24.07.2020
N 212-Ա
Որոշում