Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 10000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԹՂԹԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 10000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ 20 ԴՐԱՄ, 50 ԴՐԱՄ, 100 ԴՐԱՄ, 200 ...

 

 

051.0733.231101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

23 նոյեմբերի 2001 թվականի N 733

 

ՀՀ 10000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ 20 ԴՐԱՄ, 50 ԴՐԱՄ, 100 ԴՐԱՄ, 200 ԴՐԱՄ ԵՎ 500 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ԷՍՔԻԶՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 25-ը սեպտեմբերի 2001թ. թիվ 06գ որոշումը, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 19.10.2001թ. թիվ 24-01/587, Հայաստանի բանկերի միության 18.10.2001թ. թիվ ՀԲՄ-2001-76, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 25.10.2001թ. թիվ 6/1-334-1614-1462, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության 25.10.2001թ. թիվ 415 նամակները

 

հրամայում եմ`

 

1. ՀՀ 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամների և 20 դրամ, 50 դրամ, 100 դրամ, 200 դրամ և 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամների էսքիզների ընտրության համար ստեղծել մրցութային ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Հանձնաժողովի նախագահ` Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

Անդամներ`

 

Ա. Ավետիսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Հ. Սուվարյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ա. Ջավադյան  - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Վ. Գաբրիելյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ա. Նորեկյան  - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

 

Հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև

 

Գ. Խանիկյանին - ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն

Ս. Մանուկյանին - ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Ա. Պետրոսյանին - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչության պետ

Ս. Մուրադյանին - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Մակրոտնտեսական ծրագրավորման վարչության պետ

Վ. Վարդանյանին - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության և արվեստի գլխավոր վարչության պետ

Հ. Հովսեփյանին - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Արվեստի վարչության առաջատար մասնագետ

Կ. Աղամյանին - ՀՀ նկարիչների միության նախագահ

Կ. Փաշյանին - ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ

Տ. Սարգսյանին - Հայաստանի բանկերի միություն

Ն. Հակոբյանին - Հայաստանի բանկերի միություն

 

2. Սույն հրամանի առաջին կետով նշված հանձնաժողովի աշխատանքները սկսել 2001թ. նոյեմբերի 26-ին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի նախագահ
23.11.2001
N 733
Հրաման