27.07.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 217-Ա
27 հուլիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1833-Ա, N 1838-Ա, N 1861-Ա, N 1864-Ա, 2020 թվականի հուլիսի 15-ի N 1870-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 22-ին, 23-ին և 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Աիդա Համբարյան Հրանտի» Ա/Ձ` Արթիկ համայնք, Բաղրամյան 14/3.
2) «Թորոս Պալոյան Միհրանի» Ա/Ձ` Արթիկ համայնք, Բաղրամյան 16ա.
3) «Արմավիրի բարեկարգում տնօրինություն» ՀՈԱԿ` ք. Արմավիր, Սայաթ-Նովա 109Ա.
4) «Արմենուհի Սարիբեկյան» Ա/Ձ` ք. Ապարան, Բաղրամյան 59.
5) «Լենա Մազմանյան Մելսիկի» Ա/Ձ` Իջևան համայնք, Աբովյան 49.
6) «Գագիկ Գրիգորյան Ալբերտի» Ա/Ձ` Իջևան համայնք, Աբովյան 47.
7) «Առաքելյան Արարատ» Ա/Ձ` Իջևան համայնք, Երիտասարդական փողոց.
8) «Կառլեն Դավթյան Բագրատի» Ա/Ձ` Իջևան համայնք, Երիտասարդական փողոց 58.
9) «Նելլի Քոքոբելյան» Ա/Ձ` Գետահովիտ համայնք, 29-րդ փողոց 1.
10) «Պետրոս Պետրոսյան» Ա/Ձ` ք. Դիլիջան, Մյասնիկյան 117/4.
11) «Դավիթ Գրիգորյան» Ա/Ձ` ք. Իջևան, Անկախության 7/20.
12) «Հակոբ Ամյան» Ա/Ձ` ք. Դիլիջան, Մյասնիկյան 91-3.
13) «Հակոբյան Պայքար» Ա/Ձ` ք. Իջևան, Անկախության 25/34.
14) «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ` ք. Դիլիջան, Մ. Գորկի 48-4:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
27.07.2020 թ.