29.07.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 222-Ա
29 հուլիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1822-Ա, N 1824-Ա, N 1829-Ա, N 1832-Ա, N 1841-Ա, N 1854-Ա, N 1855-Ա, 2020 թվականի հուլիսի 15-ի N 1868-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 27-28-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Ծիրան Մարկետ» ՍՊԸ` ք. Երևան, Գայի պողոտա 8/2.
2) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ` ք․ Երևան, Արամի 1.
3) «Զոլոտոե Պոլե» ՍՊԸ` ք. Աբովյան, Է. Պետրոսյան 1/31.
4) «Ալբերտ Հովհաննիսյան» Ա/Ձ` Վանաձոր համայնք, Երևանյան խճուղի 119/26.
5) «Սուսաննա Մկրտումյան Դադիկոյի» Ա/Ձ` Վանաձոր համայնք, Տերյան 1/15.
6) «Արմենակ Չամուրյան» Ա/Ձ` Վանաձոր համայնք, Մյասնիկյան 6:
7) «Անի Դանդուղյան» Ա/Ձ` ք. Եղեգնաձոր, փ․Վ․ Գևորգյան 5/3-5/3-1.
8) «Կարեն Մարգարյան» Ա/Ձ` ք. Եղեգնաձոր, Սպանդարյան 45/2.
9) «Ռաֆ էլ Գրիգ» ՓԲԸ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 20.
10) «Ռազմիկ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Եղեգնաձոր, Շահումյան 12/2:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
29.07.2020 թ.