29.07.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 223-Ա
29 հուլիսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունը`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Խճաքար-Մուսա» ՍՊԸ, ք. Երևան, Տիչինայի 140 (ՀՎՀՀ 04715021):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` ապահովել տնտեսվարողին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
29.07.2020 թ.