Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

29.07.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 224-Ա

 

29 հուլիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 27-ի 1127-Ա, N 1132-Ա, N 1133-Ա և N 1134-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) Ա/Ձ «Կարինե Հարութունյան», Արմավիրի մարզ, գ. Դալարիկ (ՀՎՀՀ 49563066).

2) Ա/Ձ «Նորայր Սարգսյան», Սյունիքի մարզ, Սիսիան համայնք,Որոտան 1բ (ՀՎՀՀ 79814682).

3) Ա/Ձ «Արսեն Հակոբյան», Վայոց ձորի մարզ, գ. Մալիշկա (ՀՎՀՀ 76848151).

4) Ա/Ձ «Վլադիմիր Ստեփանյան», Տավուշի մարզ, գ. Ոսկեպար, փող., 3, շ. 20, (ՀՎՀՀ 71005073).

5) Ա/Ձ «Լաուրա Մախսուդյան», Տավուշի մարզ, գ. Ոսկեպար (ՀՎՀՀ 70918041).

6) Ա/Ձ «Կարեն Ամիրաղյան», Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան (ՀՎՀՀ 71024214):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

29.07.2020 թ.

 

pin
Պարետ
29.07.2020
N 224-Ա
Որոշում