Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

30.07.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 226-Ա

 

30 հուլիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 27-ի N 1125-Ա, N 1127-Ա, N 1128-Ա, N 1132-Ա, N 1134-Ա և N 1135-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) ԱՁ «Նորիկ Գալստյան», Արմավիրի մարզ, գ․Արազափ (ՀՎՀՀ 49530267).

2) Ա/Ձ «Դավիթ Հարությունյան», Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, բնակավայր Ույծ (ՀՎՀՀ 79809254).

3) Ա/Ձ «Դանիել Դանիելյան», Արագածոտնի մարզ, գ.Արտաշավան (ՀՎՀՀ 54625466).

4) Ա/Ձ «Սասուն Խաչատրյան», Գեղարքունիքի մարզ, գ. Ծովազարդ (ՀՎՀՀ 74365278).

5) Ա/Ձ «Արամ Խաչատրյան», Տավուշի մարզ, գ. Զորական, 13/2 փ. (ՀՎՀՀ 71000999).

6) Ա/Ձ «Գարեգին Գրիգորյան», Տավուշի մարզ, գ. Զորական, փ. 11/2, (ՀՎՀՀ 71002016).

7) «ՍԵՎՆ» ՍՊԸ, ք. Երևան, Ազատության 2 ա (ՀՎՀՀ 00488053).

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

30.07.2020 թ.

 

pin
Պարետ
30.07.2020
N 226-Ա
Որոշում