Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

31.07.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 227-Ա

 

31 հուլիսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 30-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Արձագանք» ՍՊԸ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տարոն-2 թաղամաս (ՀՎՀՀ 06915527).

2) «Ստեփշին» ՍՊԸ, Լոռու մարզ, գ. Գարգառ, Կենտրոնական 1, 1 (ՀՎՀՀ 06948385).

3) Ա/Ձ «Սիրվեն Շահբազյան», Լոռու մարզ, գ. Ամրակից, (ՀՎՀՀ 64411723).

4) «Ֆլեշ» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Բաղրամյան փող. վերջնամաս (ՀՎՀՀ 01808789).

5) Ա/Ձ «Հայկ Զաքարյան», Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Բաղրամյան 124/3 (ՀՎՀՀ 82721845).

6) Ա/Ձ «Նորայր Սարգսյան», Լոռու մարզ, ք. Տաշիր, Երևանյան 169 (ՀՎՀՀ 66838218).

7) Ա/Ձ «Վիտալի Յուսուբով», Լոռու մարզ, ք. Տաշիր, Երևանյան 197 Ա-3 (ՀՎՀՀ 69507064).

8) Ա/Ձ «Իրինա Թովմասյան», Լոռու մարզ, ք. Տաշիր, Երևանյան 218 (ՀՎՀՀ 66821171):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

31.07.2020 թ.

 

pin
Պարետ
31.07.2020
N 227-Ա
Որոշում