03.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 231-Ա
3 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 31-ին և օգոստոսի 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Արմեն Հակոբյան», Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության 1/46/48 (ՀՎՀՀ 43053308).
2) Ա/Ձ «Իրինա Թովմասյան», Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Երևանյան Բենզալ կայան (ՀՎՀՀ 83644361).
3) Ա/Ձ «Վազգեն Մուսայելյան», Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, Ֆ. Թևոսյան 23 (ՀՎՀՀ 43028647).
4) Ա/Ձ «Արծրուն Սողոմոնյան», Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան 82, 82 (ՀՎՀՀ 66006527).
5) Ա/Ձ «Իշխան Փահլևանյան», Լոռու մարզ, ք. Սպիտակ, Երևանյան խճուղի (ՀՎՀՀ 66959786).
6) Ա/Ձ «Արմեն Հակոբյան», Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան 3, 1 (ՀՎՀՀ 66925142):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
03.08.2020 թ.