Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

03.08.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 232-Ա

 

3 օգոստոսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1823-Ա, N 1842-Ա, N 1847-Ա, 2020 թվականի հուլիսի 17-ի N 1878-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 29-31-ն և օգոստոսի 1-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմվածարձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Եվրոթերմ» ՓԲԸ` ք. Երևան, Ա. Քոչինյան 5.

2) «Տեքս Ուորլդ» ՍՊԸ` ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Երևանյան 6.

3) «Արթուր Մկրտչյան» Ա/Ձ` ք. Արտաշատ, Օգոստոսի 23/89:

2. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) կողմից անձանց ընդունելությունը.

1) «Կեչի հանգստյան տուն» ՍՊԸ` ք. Ծաղկաձոր, Կեչարեցի փող.

2) «Ռիպա Առողջարան» ՍՊԸ` ք. Ծաղկաձոր, Կեչարեցու 2.

3) «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» ՓԲԸ` ք. Ծաղկաձոր, Չարենցի նրբանցք 4.

4) «Կեչառիս Հոթել» ՍՊԸ` ք. Ծաղկաձոր, Օրբելի Եղբայրներ 20.

5) «Ալինա Բագրատյան» Ա/Ձ` ք. Ծաղկաձոր, հրապարակին հարող տարածք.

6) «Արտակ Մանուկյան» Ա/Ձ` ք. Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի 1.

7) «Յուպիտեր Հոթել» ՍՊԸ` ք. Ծաղկաձոր, Ծաղկունյանց հրապարակ 1:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

03.08.2020 թ.

 

pin
Պարետ
03.08.2020
N 232-Ա
Որոշում