Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

04.08.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 234-Ա

 

4 օգոստոսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 31-ի N 1157-Ա, N 1158-Ա, N 1160-Ա, N 1161-Ա, N 1162-Ա, N 1164-Ա և N 1155-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 3-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) Ա/Ձ «Մարո Մինասյան», Արմավիրի մարզ, գ. Դալարիկ (ՀՎՀՀ 49593485).

2) Ա/Ձ «Ռաիսա Մկրտչյան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան Խանջյան 9/1բ (ՀՎՀՀ 79814349).

3) «ՍԱՄ» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Խանջյան 9/1ա (ՀՎՀՀ 09801121).

4) Ա/Ձ «Իրինա Գալստյան», Արարատի մարզ, ք. Արտաշատ Արարատյան 75 (ՀՎՀՀ 47764773).

5) Ա/Ձ «Սուսաննա Դանիելյան», Արարատի մարզ, ք. Արտաշատ, Իսակովի 76բ (ՀՎՀՀ 47738166).

6) Ա/Ձ «Ալվարդ Միրզոյան», Տավուշի մարզ, գ. Կողբ 1/5, (ՀՎՀՀ 70958162).

7) Ա/Ձ «Զաքարե Սարգսյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի, Աբովյան /188/1 (ՀՎՀՀ 57342131).

8) «Վարդալիս» ՍՊԸ, ք. Երևան, Տիգրան Մեծի 61 12 (ՀՎՀՀ 00057595):

9) «Վիլլա Հիլլս» ՍՊԸ, Կոտայքի մարզ գ. Պտղնի, Պտղնի-1 այգեզանգված, 1 թաղամաս թիվ 35:

2. 72 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Ա/Ձ Արայիկ Սարկիսյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աբովյան 1դ (ՀՎՀՀ 66960965):

3. 168 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Հռիփսիկ Էմինի Կարապետյան» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տ. Մեծի 34 (ՀՎՀՀ 06952932):

4. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

5. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-3-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ

ամբողջական վերահսկողությունը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

 04.08.2020 թ.

 

pin
Պարետ
04.08.2020
N 234-Ա
Որոշում