Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

06.08.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 235-Ա

 

6 օգոստոսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1824-Ա, N 1836-Ա, 2020 թվականի հուլիսի 16-ի N 1873-Ա, 2020 թվականի հուլիսի 17-ի N 1878-Ա, 2020 թվականի հուլիսի 31-ի N 1923-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 2-5-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Ռաֆֆի Հակոբյան» Ա/Ձ` ք. Մեծամոր, Կոմունալ գոտի 27.

2) «Ժաննետա Երեմյան» Ա/Ձ` Տափերական համայնք, Տարոնի 14.

3) «Կամար» ՓԲԸ` ք. Աշտարակ, Սիսակյան 16.

4) «Արիս Քարամյան» Ա/Ձ` ք. Արտաշատ, Մարքսի 19Բ.

5) Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջան` ք. Երևան, Սասունցի Դավիթ 87:

2. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) կողմից անձանց ընդունելությունը.

1) «Արտատ Գրուպ» ՍՊԸ` ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուր 15.

2) «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր` ք. Ծաղկաձոր, Չարենցի 1.

3) «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ` ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուր 11.

4) «Էյջայտուր» ՍՊԸ` ք. Ծաղկաձոր, Վ. Հարությունյան 13.

5) «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ` Ալավերդի համայնք, Ջրավազանի 5ա.

6) «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ` Իջևան համայնք, Մետաղագործների խճ.22.

7) «Բագրատյան Մանվել» Ա/Ձ` ք. Ծաղկաձոր, Վ. Հարությունյանի 7.

8) «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ` ք. Ծաղկաձոր, Սարալանջի 3.

9) «Սիալիա» ՍՊԸ` ք. Ծաղկաձոր, Վլադիմիր Հարությունյան 8.

10) «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ` ք. Ծաղկաձոր, Սարալանջի 2/2:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

06.08.2020 թ.

 

pin
Պարետ
06.08.2020
N 235-Ա
Որոշում