07.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 237-Ա
7 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Արմինե» ԱԿ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Շահումյան 49/1 (ՀՎՀՀ 02803416).
2) Ա/Ձ «Լուսիկ Ներսիսյան», Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Շահումյան 15 (ՀՎՀՀ 40569406).
3) Ա/Ձ «Վոլոդյա Վարդանյան», Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, 3-րդ թաղամաս, 14 (ՀՎՀՀ 40013249).
4) «Դրայվ-2014» ՍՊԸ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Եսայան 8/10 (ՀՎՀՀ 03020699).
5) Ա/Ձ «Արսեն Համբարձումյան», Կոտայքի մարզ, գ. Առինջ, Մաշտոցի 65/1 (ՀՎՀՀ 40569406).
6) Ա/Ձ «Ժենյա Բարսեղյան», Կոտայքի մարզ, գ. Առինջ, 21-րդ փողոց, 1 (ՀՎՀՀ 43173548):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
07.08.2020 թ.